«Հայկական Կարիտաս» բարեսիրական կազմակերպության կամավորական կորպուսի նախաձեռնությամբ, Քովիդ-19 համավարակի կանխարգելման նպատակով, իրազեկման ակցիա իրականացվեց Գյումրիում: Ակցիան իրականացվեց Գյումրու «58» թաղամասում: Ակցիային միացել էին նաև «9 քայլ դեպի աշխատաշուկա» ծրագրի կամավորները: Ակցիան անցավ «Կրի՛ր դիմակ»-կոչով:
Արշավի նպատակն էր հանրության ուշադրության կենտրոնում պահել կորոնավիրուսի ընթացքում անվտանգ վարվելակերպի կանոնների պահպանումը։
Կամավորները, դիմակներ բաժանելուն զուգահեռ, նաև հիշեցրել են սահմանված կանոների մասին՝ կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորություն, ախտահանել ձեռքեր:
«Այսօր մեր քաղաքացիներին բաժանելու ենք դիմակներ, կոչ ենք անելու կրել և ճիշտ կրել դիմակներ: Հույս ունեմ, որ արդյունավետ կլինի այս ակցիան»,- նշեցին կամավորները:
Մինչ մեծահասակները ստանում էին դիմակներ ու իրազեկման թերթոններ, երեխաներին կամավորները նվիչում էին փուչիկներ: