«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունն իրականացնում է «Ներառական, համապատասխան և որակյալ կրթություն բոլորի համար» ծրագիրը: Դեկտեմբերի 14-ին Գյումրու «Կոմերցիոն կենտրոն»-ի նիստերի դահլիճում պատասխանատուները ծրագիրը ներկայացրին շահառու դպրոցների և մանկապարտեզների տնօրեններին:
Մինչ ծրագրի մեկնարկը «Հայկական Կարիտաս» -ի գործադիր տնօրեն Գագիկ Տարասյանը շնորհավորելով բոլորին ծրագրի մեկնարկի առթիվ հույս հայտնեց, որ այն երկար ու արդյունավետ ընթացք կունենա:
Ողջունելով ծրագիրը Շիրակի փոխմարզպետ Սոֆյա Հովսեփյանը փաստեց՝ նմանատիպ ծրագրերը կնպաստեն ներառականության տարածմանը: «2019 թվականից Շիրակի մարզում ներառականությունը կդառնա համընդհանուր և կամա թե ակամա բոլոր դպրոցները լինելու են ներառականություն իրականացնող: Սա խիստ անհրաժեշտ փոփոխություն է մեր կրթական համակարգում: Ներառականությունը, բացի կրթությունից, սահմանափակումների վերացումն է շատերի համար: Այսօր մենք փոխելու ենք մեր երեխաների մտածողությունը: Ներառականության առաջին իրացման տեղ դպրոցն է: Մենք պետք է սովորեցնենք հասարակությանը չխանգարել դիմացինին, թույլ տալ իրացնել իր իրավունքը, թույլ տալ օգտվել իր կրթության իրավունքից: Մենք խոսում ենք հասարակության փոփոխության մասին և այստեղ մեծ է դպրոցների ու հատկապես ուսուցիչների դերը»,-իր խոսքում նշեց Սոֆյա Հովսեփյանը՝ կարևորելով ծրագիրը:
Ծրագրի ղեկավար Անահիտ Գևորգյանը ներկայացրեց «Ներառական, համապատասխան և որակյալ կրթություն բոլորի համար» ծրագրի ընդհանուր դրույթները, նպատակները: Ի դեպ, ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում՝ բոլորի համար, ներառական, համապատասխան և որակյալ կրթության ապահովմանը: Խնդիրներն է՝ ծնողական խորհուրդների հզորացում և ներառական կրթության աջակցման գործում նրանց մասնակցության խրախուսում, ներառական կրթությանն աջակցող կառույցների (ներառական ցերեկային խնամքի կենտրոններ, տարածաշրջանային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններ) հզորացում, հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ հասարակության դրական վերաբերմունքի ձևավորում, դպրոցների և մանապարտեզների օժանդակում՝ հաշմանդամություն ունեցող երեխաների ընդունելությունն ապահովելու նպատակով: Ծրագիրն իրակնացվում է Կարիտաս Գերմանիայի ֆինանսական աջակցությամբ:
Վերջում շահագրգիռ կողմերի՝ «Հայկական Կարիտաս» ԲՀԿ, «Դպրոցական ծնող-խորհուրդների ազգային ասոցիացիա» և թիրախ դպրոցների և մանկապարտեզների տնօրենների միջև կնքվեց համագործակցության քառակողմ հուշագիր:

 

41d5b315-0a3e-4e43-9c30-ea1799ac80b37aa19553-d2ee-4d77-a529-9b111d1b37d4

9c15f734-4138-415d-8cab-706ac3cb5793

41d5b315-0a3e-4e43-9c30-ea1799ac80b37aa19553-d2ee-4d77-a529-9b111d1b37d4

9c15f734-4138-415d-8cab-706ac3cb5793

41d5b315-0a3e-4e43-9c30-ea1799ac80b37aa19553-d2ee-4d77-a529-9b111d1b37d4

9c15f734-4138-415d-8cab-706ac3cb5793

41d5b315-0a3e-4e43-9c30-ea1799ac80b37aa19553-d2ee-4d77-a529-9b111d1b37d4

9c15f734-4138-415d-8cab-706ac3cb5793

41d5b315-0a3e-4e43-9c30-ea1799ac80b37aa19553-d2ee-4d77-a529-9b111d1b37d4

9c15f734-4138-415d-8cab-706ac3cb5793