web 111 thumbՎիոլետա Բաղումյանը 14 տարեկան է: «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության Էմիլի Արեգակ կենտրոնի սան է, ստանում է նաև ներառական կրթություն:

Վիոլետան պարել ու նկարել է սիրում. արտ թերապևտ Մարիամ Վարդանյանի օգնությամբ բացիկներ է նկարում, որոնք հետագայում կա՛մ նվիրվում են կենտրոնի այցելուններին, կա՛մ աճուրդ վաճառքի ներկայացվում: Վիոլետան պարել ևս սիրում է, հաճախում է նաև ներառական դպրոց: Վիոլետան դաունի համախտանիշ ունի: Նույն այդ խնդրով ևս 5 երեխա է Էմիլի Արեգակ հաճախում: Վիոլետան ու իր ընկերները գիտեն՝ մարտի 21-ը Դաունի համախտանիշի միջազգային օրն է: 2012թ-ից սկսած ՄԱԿ-ի կողմից յուրաքանչյուր տարվա մարտի 21-ը նշվում է իբրև Դաունի համախտանիշի միջազգային օր: Այն նպատակ ունի բարձրացնել հանրության իրազեկվածությունը Դաունի համախտանիշի վերաբերյալ և նպաստել առավել ներառական հասարակության կայացմանը:

Շատերն այսօր տեղեկացված չլինելով թաքցնում են իրենց երեխային հասարակությունից, մինչդեռ դաունի համախտանիշ ունեցող երեխաները կարող են քայլել, խոսել, հեծանիվ քշել, կարդալ և գրել, կենսախինդ են ու իրենց կենսախնդությամբ կարող են ուրախացնել մյուսներին: Իրար արտաքնապես շատ նման են: Էմիլի Արեգակ կենտրոնում մարտի 21-ին տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում, որի ժամանակ մասնագետները ներկայացրեցին Դաուն համախտանիշի վերաբերյալ տեղեկություններ, ցուցադրվեց ֆիլմ, հանդիպման ավարտին համախտանիշ ունեցող երեխաները ներկաներին ուրախացրին իրենց պարով, իսկ Միքայելը բոլորին հյուրասիրեց իր կողմից պատրաստված թխվածքաբլիթները: Միջոցառմանը շատերը գունավոր զուգագուլպաներով էին՝ գունավոր զուգագուլպան Դաունի միջազգային օրվա իրազեկման սիմվոլն է։

Գունավոր զուգագուլպաները միջոց են գրավելու մարդկանց ուշադրությունը և համատեղ ջանքերով հանրության շրջանում բարձրացնելու իրազեկվածությունը Դաունի համախտանիշի մասին: Անգլիացի բժիշկ Լենգդոն Դաունը 1862 թվականին առաջին անգամ նկարագրեց ախտանիշը, ինչ արդյունքում այդ ախտանիշն անվանվեց նրա պատվին: Դաունի համախտանիշը բնածին է, որի ժամանակ քրոմոսոմների համաքակազմում 46-ի փոխարեն լինում է 47-ը: Այդ համախտանիշով ծնված երեխաների օրգանիզմում քրոմոսոմների 21-րդ զույգը կանոնավոր 2-ի փոխարեն ներկայացված է 3 կրկնօրինակով:

41d5b315-0a3e-4e43-9c30-ea1799ac80b37aa19553-d2ee-4d77-a529-9b111d1b37d4

9c15f734-4138-415d-8cab-706ac3cb5793

18db465a-3eb3-45cf-bc31-9287a3642d7c