Ծրագրի տևողությունը: 5 ամիս

Ծրագրի իրականացման վայրը: Գյումրի, Շիրակի մարզ և Տաշիր, Լոռու մարզ

Շահառուներ: Գյումրիի և Տաշիրի տարեցների ցերեկային խնամքի կենտրոնների 110 շահառուներ

Ծրագրի նպատակը: Ծրագրի նպատակն է փոխարինել երկու Ցերեկային խնամքի կենտրոնների հին գույքը նորով, որը կբարձրացնի կենտրոնների հարմարավետությունը, ինչպես նաև մատուցվող ծառայությունների որակը:

Ծրագրի նկարագրություն: Գյումրիի տարեցների ցերեկային խնամքի կենտրոնը գործում է 2006 թվականից, իսկ Տաշիրինը՝ 2007 թվականից, և երկուսը միասին սպասարկում են 110 շահառուների:
Գույքը ձեռք էր բերվել Կենտրոնների հիմնադրման ժամանակ և տարիների ընթացքում դրանց մի մասը դարձել էին հնամաշ և օգտագործման համար ոչ պիտանի: Կենտրոնները խիստ կարիք ունեին կահույքի և էլեկտրական սարքավորումների նորերով փոխարինման:
Ծրագրի շրջանակներում հետևյալ գույքը ձեռք բերվեց.
+ Բազմոցներ – 6 հատ
+ Աթոռներ – 20 հատ
+ Խոհանոցի գազի վառարաններ – 2 հատ
+ Փոշեծծիչ – 1 հատ
+ Հարդուկ – 1 հատ
+ Հեռուստացույց – 1 հատ
+ Սառնարան – 1 հատ
+ Լվացքի մեքենա – 1 հատ
+ Թվային ֆոտոխցիկ – 1 հատ
+ Էլեկտրական տաքացուցիչներ

Գործընկեր: Կարիտաս Իտալիա
Բյուջեն: 4.880 եվրո
Ծրագրի պատասխանատու: Արմեն Մարտիրոսյան