Ծրագրի տևողությունը: 01 մարտ, 2019 – 01 մարտ, 2020 (12 ամիս)

Ծրագրի իրականացման վայրը:  Գյումրի, Շիրակի մարզ և Տաշիր, Լոռու մարզ

Շահառուներ:  Գյումրիի և Տաշիրի տարեցների ցերեկային խնամքի կենտրոնների 110 շահառուներ

Ծրագրի նպատակը: Ծրագրի նպատակն է բարելավել Գյումրիի և Տաշիրի տարեցների ցերեկային խնամքի կենտրոնների շենքային պայմանները, ինչպես բարձրացնել Կենտրոններում մատուցվող առողջապահական ծառայությունների որակը:

Ծրագրի նկարագրություն:   Գյումրիի և Տաշիրի տարեցների ցերեկային խնամքի կենտրոնները 2006-2007թթ. հիմնադրումից ի վեր գործում են շենքային պայմաններում, որտեղ էական վերանորոգման աշխատանքներ չեն իրականացվել և տարիների ընթացքում շենքային պայմանները մաշվածության են ենթարկվել և խիստ կարիք ունեին վերանորոգաման:

ՀՀ Ճապոնիային դեսպանատան և Կարիտաս Ավստրիայի աջակցությամբ, սույն ծրագրի շրջանակներում Գյումրիի ցերեկային խնամքի կենտրոնի կտուրը ամբողջովին փոխվել է: Կտուրի հին մետաղական շերտը և փայտային կոնստրուկցիաները հանվել են, կտուրի կառուցվածքը ձևափոխվել է, որպեսզի դառնա մեկ ամբողջական կտուր: Սույն միջոցառումները կկանխեն ջրի ներթափանցումը ուժեղ անձրևների կամ ձնհալքի ժամանակ:

Հաջորդ հիմնական գործողությունը դա` ծերունաբանական և առողջապահական գույքի և աքսեսուարների ձեռք բերումն է Գյումրիի և Տաշիրի ցերեկային խնամքի կենտրոններում  շահառուներին մատուցվող առողջապահական ծառայությունների որակը բարելավելու նպատակով:

Գործընկեր:  ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատուն, Կարիտաս Ավստրիա

Բյուջեն: 21.634 ԱՄՆ դոլար

3.953 Եվրո

Ծրագրի պատասխանատու:  Արմեն Մարտիրոսյան