Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոմիության, Ավստրիայի Զարգացման Գործակալության, Կարիտաս Ավստրիայի կողմից և իրականցվում է Հայկական Կարիտաս ԲՀԿ-ի կողմից:
Ամսաթիվ՝ 10.10.2018
1. Ներածություն
Կարիտաս Ավստրիան երկարատև համագործակցության ուղի ունի Հայկական Կարիտասի հետ սոցիալական և տնտեսական զարգացման տարբեր բնագավառներում: Իրենց համագործակցության հենց սկզբից երկու կազմակերպություններն էլ առանձնահատուկ ուշադրության արժանացրին հաշմանդամություն ունեցող անձանց ծառայություններ տրամադրելու և նրանց՝ հայկական հասարակություն ներառելու փաստը: Մասնավորապես, Կարիտաս Ավստրիան ֆինանսավորեց Էմիլի Արեգակ կենտրոնի հիմնումը, որը ծառայություններ է մատուցում Գյումրիում ապրող հաշմանդամություն ունեցող անձանց: Կենտրոնը հիմնվել է 2008 թվականին, երեխաների ֆիզիկական և մտավոր կարողությունները զարգացնելու առաջնային շեշտադրությամբ՝ նրանց կյանքի և սոցիալական հմտությունները բարելավելու և նրանց պատրաստելու ինքնուրույն կյանք վարելու:
2. Ծրագիրը հիմնել է «Արեգակ» ներառական փուռ և սրճարանը Գյումրիում, որը կգործի որպես սոցիալական ձեռներեցություն: Փուռը և սրճարանը կարևոր գործոն կլինեն Էմիլի Արեգակ կենտրոնի հիմնական առաքելությունը իրագործելու համար, որն է՝ հաշմանդամություն ունեցող անձանց ներառումը հայկական հասարակություն: Սոցիալական ձեռներեցությունը՝ մշակված վերոնշյալ գործողության հիման վրա՝ կապացուցի, որ հաշմանդամություն ունեցող անձինք ի վիճակի են աշխատել մասնավոր սեկտրում և այդպիսով կփոխեն կարծրատիպերը և կխթանեն սոցիալական փոփոխություներին: Գործողության քայլերից մեկը կլինի Գյումրիում փուռ և սրճարանի համար ընտրված տարածքի հիմնովին վերանորոգումն ու հարմարեցումը հաշմանդամութուն ունեցող անձանց:
3. Ծրագրի նպատակն է՝
- Նպաստել Էմիլի Արեգակ կենտրոնի ֆինանսական կայունությանը և ռեսուրսների բազմազանությանը;
- Ներառական փռի և սրճարանի հիմնում Գյումրիում:
- Հաշմանդամություն ունեցող անձանց ներառման խթանումը աշխատաշուկայում:
4. Աշխատանքային պարտականություններ
Մենք փնտրում ենք դրական մոտեցմամբ, հաղորդակցման հմտություններ ունեցող անհատների: Գանձապահի թեկնածուն պատասխանատու կլինի հաճախորդների գերազանց սպասարկման, ինչպես նաև սրճարանում մաքուր եւ անվտանգ միջավայրի ապահովման համար:
Գանձապահի պարտականութնուններն են՝
- դիմավորել հաճախորդներին եւ արագորեն լուծում տալ նրանց բոլոր հարցերին՝ շնորհիվ սրճարանի հացամթերքների մասին հմուտ գիտելիքների,
- hաճախորդի պատվերները գրանցել հաշվիչի մեջ եւ ապահովել սննդի արագ եւ բարեհաճ մատուցումը,
- ապահովել դրամարկղի անվտանգությունը, կանխիկ դրամի հավասարակշռությունը՝ հավատարիմ մնալով «Արեգակ» սրճարանի կանխիկացման քաղաքականության բոլոր մյուս ասպեկտներին,
- թարմացնել ցուցափեղկերը հացաբուլկեղենով և համեմունքներով,
- ուշադիր լսել հաճախորդների բողոքները՝ դրանք արագ եւ բարեխիղճ լուծելու համար: Ղեկավարությանը տեղեկացնել առաջացած խնդիրների, մասին,
- օգնել՝ ընդունելու և բեռնաթափելու ապրանքը: Ստուգել եւ հաստատել ապրանքի ընդունումը՝ համոզվելու համար, որ հաշիվ-ապրանքագրի մեջ նշված բոլոր ապրանքները առաքվել են: Ստուգել ապրանքի որակը, հաշվառումն ու վիճակը,
- տեսակավորել ապրանքը, փաթեթավորել եւ փակցնել բոլոր ապրանքների ճշգրիտ գները՝ սահմանված Վարչակարգի ընթացակարգերի եւ ուղեցույցների համաձայն,
- ապահովել դարակների, ցուցափեղկերի մաքրությունը՝ պարբերաբար մաքրելով դրանք,
- ապահովել նախասրահի մշտական մաքրությունը․ սրբել սեղանները, ավլել հատակը, լիցքավորել սուրճի պատրաստման ապարատը,
- համոզվել, որ հաշվիչներն ու աշխատանքային տարածքը մաքուր են,
- աջակցել առողջության, անվտանգության եւ սանիտարական ընդհանուր չափանիշների պահպանմանը:
5. Պահանջվող որակավորումները՝
- բարձրագույն կրթություն կամ համարժեք այլ կրթություն,
- համապատասխան աշխատանքային փորձը ցանկալի է,
- հաղորդակցման հմտություններ, անգլերեն եւ ռուսերեն լեզուներով հաղորդակցվելու կարողություն (գրավոր և բանավոր),
- ընկերական և թիմային մոտեցում, «Արեգակ» փուռ և սրճարանի մշակույթի և ստանդարտների վրա դրական ներգործություն,
- գիտելիքներ վաճառքի կետերի և կանխիկի ստացման մասին,
- քաշի միջին չափեր բարձրացնելու եւ տեղափոխելու ունակություն,
- հմուտ, արագ եւ արդյունավետ աշխատելու ունակություն՝ նշանակված պարտականությունները կատարելու համար,
- անհրաժեշտության դեպքում ճկուն ժամանակացույցով աշխատելու պատրաստակամություն ՝ ներառյալ հանգստյան օրերը եւ տոները:
Դիմելու գործընթացը
Հետքրքրված թեկանածուները պետք է ուղարկեն իրենց մոտիվացիոն նամակը ինքնակենսագրականի (CV) հետ միասին Տիգրանուհի Հակոբյանին (t.akopyan@caritas.am) և (elis.ginetsyan@gmail.com) Էլիզա Գինեցյանին:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի հոկտեմբերի 20-ը ներառյալ:
Էմիլի Արեգակի մասին հավելյալ ինֆորմացիա կարող եք ստանալ հետևյալ հղմամբ՝
Միայն նախնական փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: