Ծրագրի տևողությունը: 2024թ. հոկտեմբեր – 2025թ. փետրվար
Շահառուների թիվը: 150 ընտանիք / մոտ 600 անձ

Վայրը: Վարդենիս խոշորացված համայնք, Գեղարքունիքի մարզ, Հայաստան

 

Նպատակը
Բարելավել տեղահանված ընտանիքների և երեխաների կյանքի որակը՝ տրամադրելով անհրաժեշտ կենցաղային տեխնիկա, գրենական պարագաներ, տաք հագուստ և հոգեսոցիալական աջակցություն՝ նպաստելով նրանց կայունությանը և ինտեգրմանը։

Նկարագրությունը
Ծրագիրը նախատեսում է աջակցություն տրամադրել Վարդենիս համայնքի 150 տեղահանված ընտանիքներին։ Տրամադրվելու են անհրաժեշտ կենցաղային տեխնիկա, գրենական պարագաներ, տաք հագուստ։ Միաժամանակ կիրականացվեն երեխաների համար հոգեսոցիալական աջակցության ծրագրեր սահմանամերձ համայնքներում։ Տեղահանված անձանց իրավական խնդիրները լուծելու նպատակով կտրամադրվի նաև իրավաբանական խորհրդատվություն։

 

Գործընկեր: Կարիտաս Սլովակիա

Բյուջե: 31,500 Եվրո

Ծրագրի ղեկավար: Մարիամ Գրիգորյան