Սույն թվականի Ապրիլ ամսվա կամավոր է ճանաչվել Անուշ Հարությունյանը։
Անուշը 2016 թվականից հանդիսանում է «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի կողմից իրականացվող «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելումը հետխորհրդային երկրներում» ծրագրի կամավոր:
Անուշը ծրագրի շրջանակներում վերապատրաստվել է որպես «Հավասարը՝ հավասարին» մեթոդաբանությամբ ուսուցանող և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի թեմայով դասընթացներ է անցկացնում իր հավասարակիցների շրջանում: Նա նաև ակտիվորեն մասնակցում է ծրագրի շրջանակներում իրականցվող միջոցառումներին, վարում է ակումբներ:
«Կամավորությունը ինձ համար հնարավորություն է հետաքրքիր ու օգտակար փոփոխությունների մաս դառնալու. մեր երազանքի երկիրը կերտելու գործում կարևոր օղակ, երբ յուրաքանչյուրի կատարած աշխատանքը նպաստում է առավել բարեկեցիկ, զարգացած ու կայուն համայնքներ ունենալուն։
Կամավորական աշխատանք կատարելու խթան հանդիսացավ հետաքրքրասիրությունը, մեծ ցանկությունը «ինքդ քո ձեռքով» մի բան անելու և մեծ փոփոխությունների մասը դառնալու։
Կամավորությունը շատ հետաքրքիր երևույթ է, այն ինձ տալիս է նոր հմտություններ, կարողություններ, դարձնում է առավել նպատակասլաց ու ինքնավստահ», – ասում է Անուշը: