«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հայտարարում է մրցույթ «Սաբինե» ՓԽՏ ծրագրում խնամողի թափուր տեղի համար:
Վայրը՝ ք. Վանաձոր
Տևողությունը՝ 1 տարի, 2 տարի երկարաձգման հնարավորությամբ
Հիմնական պարտականությունը – փոքր խմբով տանն իրականացնել առանց ծնողական խնամքի մնացած դպրոցահասակ երեխաների շուրջօրյա խնամքի և զարգացման հետ կապված գործողություններ, մասնավորապես՝

  • կրթադաստիարակչական աշխատանքներ,
  • տնային գործերի կազմակերպման աշխատանքներ՝ խոհարարական, տան մաքրման , բակ-պարտեզի մաքրման,
  • երեխաների սննդի, հիգիենիկ խնամքի, դասապատրաստման, գիշերային քնի, ոչ ֆորմալ կրթության, ազատ ժամանցի և հանգստի կազմակերպում,
  • տնայցեր,
  • երեխաների ծնողներին խորհրդատվական ծառայությունների մատուցում,
  • աշխատանքային փաստաթղթերի լրացում, հաշվետվությունների կազմում և ներկայացում,
  • առաջարկների ներկայացում երեխաների խնամքն ավելի արդյունավետ կազմակերպման վերաբերյալ:

Դիմել կարող են 35-55 տարեկան անձինք, ովքեր ապրում են Վանաձորում և ունեն

  • անձնական պատասխանատվության բարձր զգացում,
  • ստրեսակայունություն, համբերատարություն, կոնֆլիկտային իրավիճակները հարթելու հմտություն,
  • բարդ իրավիճակներում կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու կարողություն,
  • աշխատանքային փորձ,
  • գրագետ հայերենով գրավոր և բանավոր հաղորդակցվելու կարողություն (անգլերենի իմացությունը կդիտարկվի առավելություն),
  • գիշերային հերթափոխով աշխատելու հնարավորություն,
  • համակարգչային բավարար գիտելիքներ,
  • բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթությունը ցանկալի է:

Վերոնշյալ պայմաններին բավարարող թեկնածուները անհրաժեշտ փաստաթղթերը՝ ռեզյումեները և տարբեր կազմակերպություններից երեք երաշխավորագրեր մինչև սեպտեմբերի 7 –ը, ժ. 17:30-ը կարող են ուղարկել info@caritas.am եւ/կամ t.simonyan@caritas.am էլ. հասցեներին կամ բերել ք. Վանաձոր, Զորավար Անդրանիկ 15: