Սույն թվականի Փետրվար ամսվա կամավոր է ճանաչվել Մանվել Մարտիրոսյանը։
Մանվելը 2008 թվականից հանդիսանում է Հայկական Կարիտասի կողմից իրականացվող «Չոր Սնունդ» և «Տնային խնամք միայնակ տարեցներին» համընդհանուր ծրագրերի կամավոր:
Մանվելը «Տնային խնամք միայնակ տարեցներին» համընդհանուր ծրագրի շրջանակներում այցելում է ծրագրի շահառու տարեցներին, օգնում վերջիններիս կենցաղային հարցերում, իսկ «Չոր Սնունդ» ծրագրում օգնում է 200 շահառուների սննդի բաշխման աշխատանքներում:
«Կամավորությունը դիմացինին անշահախնդիր օգնելու կարողություն է: Ինձ համար կամավորական աշխատանք կատարելու խթան հանդիսացավ մարդկանց օգնելու, օգտակար լինելու մեծ ցանկությունը: Սիրով եմ շփվում ծրագրի շահառու տարեցների հետ, լսում իրենց կյանքի պատմությունները՝ դասեր քաղում դրանցից»,-ասում է Մանվելը: