Ամսաթիվ: Նոյեմբեր 8, 2023
- «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ն հասարակական կազմակերպություն է, որը գործում է Հայաստանում 1995 թվականից և ներկայումս իրականացնում է տարբեր ծրագրեր հետևյալ ոլորտներում՝ uոցիալական պաշտպանություն, երեխաների խնամք, տարեցների խնամք, հաշմանդամություն ունեցող անձանց աջակցություն, համայնքային զարգացում, հանրային առողջապահություն, միգրացիա և վերադարձողների վերաինտեգրում, աղետների ռիսկի կառավարում և մարդասիրական օգնություն:
- Հայկական Կարիտասն իրականացնում է նաև ներառական կրթության բարելավմանը և ներառական հասարակության կայացմանն ուղղված ծրագրեր։
«Նպաստել Հայաստանում բոլորի համար ներառական և համապատասխան որակյալ կրթության կայացմանը» ծրագրի շրջանակում, Հայկական Կարիտասը հայտարարում է «Ներառականությունն իմ աչքերով» խորագրով մրցույթ՝ արվեստի և մեդիայի աշխատանքների համար
Նկարագիրը և պայմանները
|
Մրցույթին կարող են մասնակցել Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի ուսանողները եւ Շիրակի Պետական համալսարանի լրագրության բաժնի ուսանողները։ Մրցույթի համար կարելի է ներկայացնել արվեստի և մեդիայի ցանկացած տեսակի աշխատանք՝ գեղանկար, գրաֆիկա, քանդակ, ինստալյացիա, պաստառ, լուսանկար, տեսանյութ, որոնք կարտացոլեն ներառականության վերաբերյալ սեփական պատկերացումները: Լավագույն աշխատանքները կարժանանան խրախուսական մրցանակների։ |
Ներկայացման վերջնաժամկետը եւ ներկայացման եղանակը
Բոլոր աշխատանքները պետք է ներկայացվեն ներքևում նշված հասցեով ոչ ուշ քան․
Ամիս/ամսաթիվ՝ Դեկտեմբերի 1, 2023, մինչև աշխատանքային օրվա ավարտը
Հասցե՝ Գյումրու Տեխնոլոգիական կենտրոն, 3-րդ հարկ, 309 սենյակ, Շիրակի մարզ, Գյումրի, Գայի 1, Հեռախոս՝ (+374) 91057209
Կամ ուղարկել հետևյալ էլ-հասցեին․ a.hamalbashyan@caritas.am, a.galstyan@caritas.am
Պարզաբանումներ
Հարցերի դեպքում զանգահարել (+374) 91057209 հեռախոսահամարին