Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոմիության, Ավստրիայի Զարգացման Գործակալության, Կարիտաս Ավստրիայի կողմից և իրականցվում է Հայկական Կարիտաս ԲՀԿ-ի կողմից:
Ամսաթիվ՝ 10.10.2019
1. Ներածություն
Կարիտաս Ավստրիան երկարատև համագործակցության ուղի ունի Հայկական Կարիտասի հետ սոցիալական և տնտեսական զարգացման տարբեր բնագավառներում: Իրենց համագործակցության հենց սկզբից երկու կազմակերպություններն էլ առանձնահատուկ ուշադրության արժանացրին հաշմանդամություն ունեցող անձանց ծառայություններ տրամադրելու և նրանց՝ հայկական հասարակություն ներառելու փաստը: Մասնավորապես, Կարիտաս Ավստրիան ֆինանսավորեց Էմիլի Արեգակ կենտրոնի հիմնումը, որը ծառայություններ է մատուցում Գյումրիում ապրող հաշմանդամություն ունեցող անձանց: Կենտրոնը հիմնվել է 2008 թվականին, երեխաների ֆիզիկական և մտավոր կարողությունները զարգացնելու առաջնային շեշտադրությամբ՝ նրանց կյանքի և սոցիալական հմտությունները բարելավելու և նրանց պատրաստելու ինքնուրույն կյանք վարելու:
2. Ծրագիրը հիմնել է «Արեգակ» ներառական փուռ և սրճարանը Գյումրիում, որը կգործի որպես սոցիալական ձեռներեցություն: Փուռը և սրճարանը կարևոր գործոն կլինեն Էմիլի Արեգակ կենտրոնի հիմնական առաքելությունը իրագործելու համար, որն է՝ հաշմանդամություն ունեցող անձանց ներառումը հայկական հասարակություն: Սոցիալական ձեռներեցությունը՝ մշակված վերոնշյալ գործողության հիման վրա՝ կապացուցի, որ հաշմանդամություն ունեցող անձինք ի վիճակի են աշխատել մասնավոր սեկտրում և այդպիսով կփոխեն կարծրատիպերը և կխթանեն սոցիալական փոփոխություներին: Գործողության քայլերից մեկը կլինի Գյումրիում փուռ և սրճարանի համար ընտրված տարածքի հիմնովին վերանորոգումն ու հարմարեցումը հաշմանդամութուն ունեցող անձանց:
3. Ծրագրի նպատակն է՝
- Նպաստել Էմիլի Արեգակ կենտրոնի ֆինանսական կայունությանը և ռեսուրսների բազմազանությանը;
- Ներառական փռի և սրճարանի հիմնում Գյումրիում:
- Հաշմանդամություն ունեցող անձանց ներառման խթանումը աշխատաշուկայում:
4. Աշխատանքային պարտականություններ
Մենք փնտրում ենք դրական և կենսուրախ անհատի:
Պարտականությունները՝
- պատրաստել և մատուցել տաք և սառը ըմպելիքներ, ինչպես օրինակ՝ բուսական թեյեր, սուրճ, էսպրեսսո և խառնուրդով սուրճեր,
- մաքրել և ախտահանել աշխատանքային տարածքը, պարագաները եւ բարի սարքավորումները,
- նկարագրել ցանկի ընտրանին հաճախորդներին կամ առաջարկել այնպիսիք, որոնք նման են նրանց ուզածին,
- պատվիրել, ստանալ և պահեստավորել տնտեսական պարագաները,
- հաճախորդներին տրամադրել տեղեկություն մթերքի պատրաստման պարագաներից, օրինակ՝ սուրճի խառնուրդից կամ պատրաստման եղանակից,
- մատուցել պատրաստի ուտելիքը, օրինակ՝ խմորեղեն և ըմպելիք,
- գրանցել հաճախորդների պատվերները և փոխանցել դրանք մյուս աշխատակիցներին՝ պատրաստելու համար,
- կշռել, աղալ և փաթեթավորել սուրճի հատիկները հաճախորդների համար,
- վաճառքի ապրանքները փաթեթավորել, պիտակավորել և նշել արտադրման ժամկետը,
- ցույց տալ՝ ինչպես են աշխատում սարքավորումները, օրինակ՝ էսպրեսսոյի սարքը:
Դիմելու գործընթացը
Հետքրքրված թեկանածուները պետք է ուղարկեն իրենց մոտիվացիոն նամակը ինքնակենսագրականի (CV) հետ միասին Տիգրանուհի Հակոբյանին (t.akopyan@caritas.am) և (elis.ginetsyan@gmail.com) Էլիզա Գինեցյանին:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի հոկտեմբերի 20-ը ներառյալ:
Էմիլի Արեգակի մասին հավելյալ ինֆորմացիա կարող եք ստանալ հետևյալ հղմամբ՝
Միայն նախնական փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: