«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հայտարարում է մրցույթ «Սաբինե» ՓԽՏ ծրագրում խնամողի թափուր տեղի համար:
Վայրը՝ ք. Վանաձոր
Տևողությունը՝ 1 տարի, 2 տարի երկարաձգման հնարավորությամբ
Հիմնական պարտականությունը – փոքր խմբով տանն իրականացնել առանց ծնողական խնամքի մնացած դպրոցահասակ երեխաների շուրջօրյա խնամքի և զարգացման հետ կապված գործողություններ, մասնավորապես՝
- կրթադաստիարակչական աշխատանքներ,
- տնային գործերի կազմակերպման աշխատանքներ՝ խոհարարական, տան մաքրման , բակ-պարտեզի մաքրման,
- երեխաների սննդի, հիգիենիկ խնամքի, դասապատրաստման, գիշերային քնի, ոչ ֆորմալ կրթության, ազատ ժամանցի և հանգստի կազմակերպում,
- տնայցեր,
- երեխաների ծնողներին խորհրդատվական ծառայությունների մատուցում,
- աշխատանքային փաստաթղթերի լրացում, հաշվետվությունների կազմում և ներկայացում,
- առաջարկների ներկայացում երեխաների խնամքն ավելի արդյունավետ կազմակերպման վերաբերյալ:
Դիմել կարող են 35-55 տարեկան անձինք, ովքեր ապրում են Վանաձորում և ունեն
- անձնական պատասխանատվության բարձր զգացում,
- ստրեսակայունություն, համբերատարություն, կոնֆլիկտային իրավիճակները հարթելու հմտություն,
- բարդ իրավիճակներում կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու կարողություն,
- աշխատանքային փորձ,
- գրագետ հայերենով գրավոր և բանավոր հաղորդակցվելու կարողություն (անգլերենի իմացությունը կդիտարկվի առավելություն),
- գիշերային հերթափոխով աշխատելու հնարավորություն,
- համակարգչային բավարար գիտելիքներ,
- բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթությունը ցանկալի է:
Վերոնշյալ պայմաններին բավարարող թեկնածուները անհրաժեշտ փաստաթղթերը՝ ռեզյումեները և տարբեր կազմակերպություններից երեք երաշխավորագրեր մինչև սեպտեմբերի 7 –ը, ժ. 17:30-ը կարող են ուղարկել info@caritas.am եւ/կամ t.simonyan@caritas.am էլ. հասցեներին կամ բերել ք. Վանաձոր, Զորավար Անդրանիկ 15: