Անվանում 12.06.2026 13.06.2026 14.06.2026
Ժամանում 12:00    
Նախաճաշ   9:00 9:00
Ճաշ 13:00 13։00 13:00
Սուրճի ընդմիջում 16:00 11։00 և 16:00  
Ընթրիք 19:00 19:00  
Մեկնում              — 14:00

«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական  կազմակերպությունը «Հայաստանում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալիզացում» ծրագրի շրջանակներում  հրավիրում է ընկերություններին`  ներկայացնելու գնային առաջարկ  30 մասնակիցների մասնակցությամբ ուսուցողական դասընթաց անցկացնելու համար:

Դասընթացի անցկացման վայրը՝ Ծաղկաձոր։

 

Առաջարկ ներկայացնող կազմակերպությունը հունիսի 12-ին, 13-ին և 14-ին պետք է իրականացնի՝

1․ Սենյակների տրամադրում 30 անձի համար

2․ Սննդի տրամադրում (ընդամենը 2 նախաճաշ, 3 ճաշ, 2 ընթրիք)

3․ Դահլիճի տրամադրում 30 անձի հետ սեմինար անցկացնելու համար

4․ Սուրճի ընդմիջումների տրամադրում:

 

Հյուրանոցը կամ հյուրատունը պետք է ապահովված լինի մշտական տաք և սառը ջրով։ Յուրաքանչյուր հյուրանոցային սենյակում մնացող անձանց թիվը չպետք է գերազանցի 2-ը: Երկտեղանի սենյակները ցանկալի է, որ կահավորված լինեն առանձին մահճակալներով։

Առաջարկներում ներառված արժեքները պետք է ներկայացնել առանց ԱԱՀ-ի, քանի որ ծրագիրն ազատված է ԱԱՀ-ից՝ համաձայն 26 հունիս, 2012 թվականին ընդունված «Հայաստանի հանրապետության կառավարության և Ավստրիայի հանրապետության կառավարության միջև զարգացմանն ուղղված համագործակցության մասին» համաձայնագրի 5-րդ հոդվածի։

Ստորագրված, կնիքված  և սքան արված գնային առաջարկները անհրաժեշտ է ուղարկել էլ․  փոստով՝ g.norikyan@caritas.am և  z.hovhannisyan@caritas.am էլեկտրոնային հասցեներին մինչև մայիսի 27-ը, ժամը 15:00-ն: Հարցերի դեպքում զանգահարել (374 94) 85-74-33 /Զինա Հովհաննիսյան/ հեռախոսահամարով՝ աշխատանքային օրերին, ժամը 10:00-15:00:

 

Հասցե՝ ք.Գյումրի 3118, Հ. Սարգսյան 8, նրբանցք 3

Հեռախոս` (374 312) 57201, ֆաքս` (374 312) 57849,

(374 94) 85-74-33 /Զինա Հովհաննիսյան/

էլ․ հասցե՝  g.norikyan@caritas.am ,   z.hovhannisyan@caritas.am

 

Կարդալ ավելին․․․