«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը «Իմ իրավունքը։ Հաջորդ փուլ: Ներառական կրթություն Հայաստանում և Կոսովոյում» ծրագրի շրջանակներում հրավիրում է հյուրանոցներին/հյուրատներին ներկայացնելու գնային առաջարկ՝ նույն հաստատությունում հունիսի 20-21-ին մինչև 25 մասնակիցների համար և հունիսի 21-22-ին մինչև 30 մասնակիցների մասնակցությամբ երկու ուսուցողական դասընթաց անցկացնելու համար:
| 1-ին դասընթաց | ||
| Անվանում | 20.06.2026 | 21.06.2026 |
| Ժամանում | 10:30 | |
| Նախաճաշ | 9.00 | |
| Ճաշ | 13:00 | 13։00 |
| Սուրճի ընդմիջում | 10:30 և 16:00 | 11։00 |
| Ընթրիք | 19:00 | —- |
| Մեկնում | — | 18:00 |
| 2-րդ դասընթաց | ||
| Անվանում | 21.06.2026 | 22.06.2026 |
| Ժամանում | 10:30 | |
| Նախաճաշ | 9.00 | |
| Ճաշ | 13:00 | 13։00 |
| Սուրճի ընդմիջում | 10:30 և 16:00 | 11։00 |
| Ընթրիք | 19:00 | —- |
| Մեկնում | — | 18:00 |
Առաջարկ ներկայացնող կազմակերպությունը՝
հունիսի 20-21-ին պետք է իրականացնի՝
1․ Սենյակների տրամադրում մինչև 25 անձի համար
2․ Սննդի տրամադրում (ընդամենը 1 նախաճաշ, 2 ճաշ, 1 ընթրիք)
3․ Դահլիճի տրամադրում 25 անձի հետ սեմինար անցկացնելու համար
4․ Սուրճի ընդմիջումների տրամադրում:
Հունիսի 21-22-ին պետք է իրականացնի՝
Սենյակների տրամադրում մինչև 30 անձի համար
2․ Սննդի տրամադրում (ընդամենը 1 նախաճաշ, 2 ճաշ, 1 ընթրիք)
3․ Դահլիճի տրամադրում 30 անձի հետ սեմինար անցկացնելու համար
4․ Սուրճի ընդմիջումների տրամադրում:
Հստակեցում․ 21․06․2026-ին հաստատությունը միաժամանակ հյուրընկալելու է երկու խմբին՝ 1-ին դասընթացի երկրորդ օրը և 2-րդ դասընթացի առաջին օրը։ Այդ օրը անհրաժեշտ է ապահովել երկու առանձին դահլիճ, որպեսզի երկու դասընթացները հնարավոր լինի անցկացնել միաժամանակ։
Հյուրանոցը կամ հյուրատունը պետք է ապահովված լինի մշտական տաք և սառը ջրով։ Յուրաքանչյուր հյուրանոցային սենյակում մնացող անձանց թիվը չպետք է գերազանցի 2-ը:
Նշված ժամկետից ուշ կամ թերի, այլ ձևաթղթով ներկայացված գնային առաջարկները չեն դիտարկվի։
Ստորագրված, կնիքված և սքան արված գնային առաջարկներն անհրաժեշտ է ուղարկել էլ․ փոստով՝ g.norikyan@caritas.am և z.hovhannisyan@caritas.am էլեկտրոնային հասցեներին մինչև հունիսի 3-ը, ժամը 15:00-ն: Հարցերի դեպքում զանգահարել (374 94) 85-74-33 /Զինա Հովհաննիսյան/ հեռախոսահամարով՝ աշխատանքային օրերին, ժամը 10:00-15:00:
Հասցե՝ ք.Գյումրի 3118, Հ. Սարգսյան 8, նրբանցք 3
Հեռախոս` (374 312) 57201, ֆաքս` (374 312) 57849,
(374 94) 85-74-33 /Զինա Հովհաննիսյան/
էլ․ հասցե՝ g.norikyan@caritas.am, z.hovhannisyan@caritas.am








