Ծրագրի տևողությունը՝ 01․02․2026 – 31․01․2028
Ծրագրի իրականացման վայրը՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս համայնք
Շահառուներ՝
- 60 կին (տեղացի և տեղահանված խոցելի խմբերից)
- 80 երեխա (6–14 տարեկան)
- 70 դեռահաս և երիտասարդ (13–19 տարեկան)
Ծրագրի նպատակը՝ Վարդենիս համայնքում բնակվող խոցելի կանայք և երեխաները հզորացվում են՝ կայունացնելու իրենց հուզական և տնտեսական վիճակը և զարգացնելու հաղթահարման հմտությունները։
Հիմնական գործողություններ՝
1․ Հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցություն
- Կանանց անհատական և խմբային թերապևտիկ հանդիպումներ՝ տրավմայի հաղթահարում, ինքնագնահատականի բարձրացում, հուզական ինքնակարգավորում
- Երեխաների արտ-թերապիա, խաղաթերապիա և խմբային գործունեություններ՝ անվտանգ միջավայրում հուզական արտահայտման և վերականգնման նպատակով
- Սթրեսի կառավարման և հաղթահարման հմտությունների ինտերակտիվ աշխատարաններ՝ գիտակցված ուշադրություն (mindfulness), թուլացման տեխնիկաներ և ժամանակի կառավարում
- Կանանց փոխաջակցության խմբերի ձևավորում՝ փորձի փոխանակման և փոխաջակցության ցանցերի ամրապնդման նպատակով
- Ծնողների կարողությունների զարգացման հանդիպումներ՝ երեխայի զարգացում, հոգեկան առողջության խնդիրների ճանաչում և աջակցող ընտանեկան միջավայրի ձևավորում
2․ Աղետների ռիսկի նվազեցում և բնապահպանական կրթություն
- Աղետների ռիսկի նվազեցման աշխատարաններ՝ վտանգների նույնականացում, ռիսկերի նվազեցման ռազմավարություններ և արտակարգ իրավիճակներին պատրաստվածություն
- Մասնակցային համայնքային գնահատումներ՝ խոցելիությունների և հնարավոր աղետային ռիսկերի բացահայտման նպատակով
- Առաջին օգնության ուսուցում դեռահասների համար՝ արտակարգ իրավիճակներում արձագանքման կարողությունների զարգացման նպատակով
- Բնապահպանական կրթության սեսիաներ՝ կայուն վարքագիծ և թափոնների կառավարում թեմաներով
- Համայնքահեն նախաձեռնություններ/արշավներ (օր. մաքրման արշավներ, իրազեկման միջոցառումներ)՝ երիտասարդների ակտիվ ներգրավվածությունը խթանելու նպատակով
3․ Կանանց տնտեսական հզորացում և սոցիալական ձեռնարկատիրություն
- Կանանց գործնական և բիզնես հմտությունների զարգացում կարի և հրուշակագործության ուղղություններով՝ ակումբային կառուցվածքային գործունեության միջոցով (արտադրանքի զարգացում, որակի չափանիշներ, մարքեթինգ)
- Հմտությունների մրցույթների կազմակերպում՝ հստակ չափորոշիչներով, հաղթողներին տնային սարքավորում տրամադրելով՝ եկամուտ ստեղծող գործունեություն սկսելու կամ զարգացնելու համար
- Կարի ակումբի ստեղծում և գործարկում որպես «Կարիտասի» սոցիալական ձեռնարկություն՝ արտադրանքի վաճառքի և բրենդավորման/մարքեթինգի աջակցությամբ
- Մենթորինգ, քոուչինգ և կապերի ստեղծում՝ առաջնահերթ աջակցելով այն կանանց, որոնք նախորդ փուլում մասնակցել են բիզնես ուսուցման և ստացել են աջակցություն
- Ցանցային հանդիպումների կազմակերպում և գործատուների հետ կապերի զարգացում՝ կանանց զբաղվածության հնարավորությունները խթանելու նպատակով
Բյուջեն՝ 123,830 Եվրո
Ֆինանսավորող կազմակերպություններ՝ Kindermissionswerk „Die Sternsinger“ e.V., Caritas Belgium International
Ծրագրի ղեկավար՝ Մարիամ Գրիգորյան








