11Jan
Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում Հայաստանում ապաստան գտած արցախցիների թիվն անցնում էր 90000-ից։ Պատերազմի ավարտից հետո նրանց մի մասը ետ վերադարձավ․ Հայաստանում ներկա պահին ապրում է մոտ 25000 արցախցի, որոնք ֆիզիկապես Հայաստանում են, հոգով և էությամբ՝ Արցախում՝ թշնամու գերության մեջ գտնվող իենց քաղաքներում ու տներում։
Մեր պատմությունը Հայաստանում ապաստան գտած երիտասարդ մի ընտանիքի մասին է, որն անցել է պատերազմի դժոխային ճանապարհներով, կռվել ամենաթեժ կետերում ու հրաշքով կենդանի մնացել։
Ընտանիքի մայրը՝ 30-ամյա Աննան պատմում է, որ Ջրականում (Ջաբրայիլ) սկսել է ապրել ամուսնությունից հետո։ Փոքրիկ այդ բնակավայրում ամուսինները զբաղվել են զինվորական աշխատանքով (ամուսինը եղել է զորամասի հրամանատար, կինը՝ նույն զորամասում բուժքույր),








