Վայրը՝ ք. Վանաձոր
Տևողությունը՝ 1 տարի (երկարացման հնարավորությամբ, 3 ամիս փորձաշրջան)
Դրույքաչափը՝ լրիվ դրույք
Վարորդի պարտականություններն են՝
- Ապահովել ծրագրի աշխատակազմի անվտանգ և ժամանակին տեղափոխումը ծրագրային վայրեր՝ համաձայն աշխատանքային գրաֆիկի և ծրագրի կարիքների։
- Աշխատանքային ժամերին մեքենան օգտագործել բացառապես ծրագրային և ծառայողական նպատակներով։
- Մեքենան աշխատանքի ներկայացնել միշտ մաքուր, տեխնիկապես սարքին և շահագործման համար պատրաստ վիճակում։
- Ապահովել մեքենայի անհրաժեշտ պարագաների, այդ թվում՝ առաջին օգնության արկղիկի առկայությունը։
- Պարբերաբար ստուգել մեքենայի տեխնիկական վիճակը և անհրաժեշտության դեպքում ժամանակին տեղեկացնել ֆիզիկական միջոցների պատասխանատուին առկա խնդիրների կամ տեխնիկական սպասարկման անհրաժեշտության մասին։
- Լրացնել մեքենայի օրական վազքի, վառելիքի օգտագործման, յուղի փոփոխության և անհրաժեշտ այլ տվյալների մատյանը և սահմանված կարգով ներկայացնել ֆիզիկական միջոցների պատասխանատուին ։
- Խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, սահմանված արագության սահմանափակումները և ապահովել ուղևորների անվտանգությունը։
- Պատասխանատվությամբ վերաբերվել կազմակերպության կողմից իրեն վստահված մեքենային և այլ գույքի։
- Օժանդակել մատակարարի կողմից ստացված ապրանքների բեռնաթափման և պահեստավորման գործընթացին՝ անհրաժեշտության դեպքում։
- Անհրաժեշտության դեպքում կատարել լրացուցիչ ծառայողական/օժանդակ այցեր շահառուների բնակության վայր՝ ծրագրի համակարգողի կամ պատասխանատու աշխատակցի հանձնարարությամբ։
- Ակտիվ մասնակցել ծրագրի և կազմակերպության կողմից անցկացվող աշխատակազմի ժողովներին, հանդիպումներին և անհրաժեշտ այլ միջոցառումներին։
- Աշխատանքային գործունեության ընթացքում համագործակցել ծրագրի աշխատակիցների և կազմակերպության այլ ստորաբաժանումների հետ։
- Այլ կառույցների և գործընկերների հետ շփումների ընթացքում պահպանել մասնագիտական էթիկայի կանոնները և նպաստել «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի դրական վարկանիշի պահպանմանը։
- Կատարել անմիջական ղեկավարի կողմից տրված՝ պաշտոնի և ծրագրի նպատակներից բխող այլ հանձնարարություններ։
Պահանջվող որակավորում և հմտություններ՝
- Վարորդական իրավունքի B կարգի վկայական։
- Վարորդի աշխատանքային առնվազն 2 տարվա փորձ։
- Ավտոմեքենայի տեխնիկական վիճակը վերահսկելու և հիմնական խնդիրները ժամանակին նկատելու կարողություն։
- Ճանապարհային երթևեկության կանոնների գերազանց իմացություն և դրանց խստիվ պահպանման պատրաստակամություն։
- Պատասխանատվության բարձր զգացում և կարգապահություն։
- Ժամանակը ճիշտ պլանավորելու և սահմանված գրաֆիկով աշխատելու կարողություն։
- Թիմում արդյունավետ աշխատելու և աշխատակազմի հետ համագործակցելու հմտություններ։
- Շահառուների, աշխատակիցների և գործընկերների հետ քաղաքավարի և հարգալից հաղորդակցվելու կարողություն։
- Սթրեսային և բարդ իրավիճակներում կողմնորոշվելու կարողություն։
- Ծրագրային նպատակներով մարզային բնակավայրեր երթևեկելու պատրաստակամություն։
- Նմանատիպ ծրագրերում կամ հասարակական կազմակերպություններում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։
«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի Ապահով հավաքագրման և ընտրության քաղաքականության համաձայն բոլոր ընտրված թեկնածուները պարտավորվում են հետևել կազմակերպտության Վարվեցողության կանոններին, որին կարող եք ծանոթանալ հայտարարությանը կից:
Դիմելու ընթացակարգ
Աշխատանքի համար կարող են դիմել միայն նշված պահանջներին համապատասխանող թեկնածուները՝ ինքնակենսագրություն և հետաքրքրության նամակ ուղարկելով hr@caritas.am և m.karapetyan@caritas.am էլ. հասցեներին մինչև 2026թ․ սեպտեմբերի 25–ը՝ վերնագրում նշելով «Վարորդ»:
Միայն հայտարարության պահանջներին համապատասխանող թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։








