Գնման առարկա՝ Մեծահասակ պացիենտի խնամքի և տնային խնամքի հմտությունների ուսուցման սիմուլյացիոն մանեկեն

Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ուղարկել procurement@caritas.am  հասցեին մինչև հոկտեմբերի 22-ը  ժամը 17։00-ն

 

Պարտադիր ուսուցման հնարավորություններ

Մանեկենը պետք է հնարավորություն տա իրականացնել հետևյալ գործնական հմտությունների ուսուցում.

  1. Ընդհանուր խնամք և հիգիենա
  • մարմնի ընդհանուր հիգիենա,
  • անկողնային պայմաններում մարմնի լվացում,
  • անձնական հիգիենա,
  • ինտիմ հիգիենա,
  • մազերի լվացում,
  • մազերի սանրում և չորացում,
  • հագուստի փոփոխություն,
  • տարեց անձի ամենօրյա խնամքի գործողություններ։

 

  1. Բերանի խոռոչի խնամք

Մանեկենը պետք է հնարավորություն տա

  • բերանի խոռոչի հիգիենայի ուսուցում,
  • ատամների մաքրման ուսուցում,
  • լինդերի խնամք,
  • շարժական մասնակի ատամնաշարի հեռացում,
  • ատամնաշարի մաքրում,
  • ատամնաշարի  տեղադրում։

 

  1. Պացիենտի դիրքավորում և տեղափոխում

Մանեկենը պետք է հնարավորություն տա գործնականում ուսուցանել

  • բուժառուի շրջում,
  • կողային դիրքավորում,
  • մեջքի վրա դիրքավորում,
  • անկողնում վերադիրքավորում,
  • նստեցում,
  • անկողնուց տեղափոխում,
  • անվտանգ բարձրացում և տեղափոխում,
  • սահմանափակ շարժունակություն ունեցող տարեց անձի հետ աշխատելու տեխնիկա։

 

  1. Պառկելախոցերի կանխարգելում

Մանեկենը պետք է հնարավորություն տա ուսուցանել

  • պառկելախոցների ռիսկի գոտիների ճանաչում,
  • ճնշման նվազեցման սկզբունքներ,
  • բուժառուի պարբերական վերադիրքավորում,
  • մաշկի զննում,
  • մաշկի հիգիենա,
  • պառկելախոցների կանխարգելման միջոցառումներ։

 

  1. Պառկելախոցների գնահատում և խնամք

Մանեկենը պետք է ունենա պառկելախոցների տարբեր աստիճանների ուսումնական ներկայացում, այդ թվում՝ առնվազն 2-րդ, 3-րդ և 4-րդ աստիճանի ախտահարումների օրինակներ։

Պետք է հնարավոր լինի դրանց միջոցով ուսուցանել.

  • պառկելախոցի տեսողական գնահատում,
  • ախտահարման աստիճանի տարբերակում,
  • վերքի շրջակա մաշկի գնահատում,
  • մաքրում,
  • խնամք,
  • վիրակապում,
  • վիրակապի փոփոխություն,
  • հետագա խնամքի պլանավորում։

 

  1. Վերքերի խնամք և վիրակապում

Մանեկենը պետք է ունենա փոխարինելի վերքերի ուսումնական մոդուլներ, որոնք հնարավորություն կտան աշխատել առնվազն հետևյալ տեսակի վնասվածքների հետ

  • վիրաբուժական կարով վերք,
  • պատռված վերք,
  • քերծվածք։

 

Պետք է հնարավոր լինի իրականացնել

  • վերքի գնահատում,
  • վերքի մաքրում,
  • վերքի խնամք,
  • վերքի ծածկում,
  • վիրակապի տեղադրում,
  • վիրակապի հեռացում,
  • վիրակապի փոփոխություն։

 

  1. Դիաբետիկ ոտքի խնամք

Մանեկենը պետք է հնարավորություն տա ուսուցանել

  • ոտնաթաթի զննում,
  • մաշկի վիճակի գնահատում,
  • վնասվածքների հայտնաբերում,
  • խոցերի հայտնաբերում,
  • ոտնաթաթի հիգիենա,
  • դիաբետիկ ոտքի խնամքի հիմնական սկզբունքներ,
  • ռիսկային նշանների վաղ հայտնաբերում։

 

  1. Շնչառական խնամք
  • բուժառուի ճիշտ դիրքավորում շնչառական դժվարության դեպքում,
  • թթվածնային դիմակի տեղադրում,
  • քթային թթվածնային կատետերի կիրառման ուսուցում,
  • ինհալացիոն թերապիայի ուսուցում,
  • շնչառական խնամքի հիմնական հմտություններ։

 

  1. Տարեց անձի մաշկի և ընդհանուր վիճակի դիտարկում

Մանեկենը պետք է օգտագործվի նաև ուսուցանելու

  • մաշկի վիճակի դիտարկում,
  • կարմրության և վնասվածքների հայտնաբերում,
  • պառկելախոցի վաղ նշանների ճանաչում,
  • վերքերի փոփոխությունների դիտարկում,
  • խնամքի կարիքների գնահատում,
  • անհրաժեշտության դեպքում բուժաշխատողին ուղղորդելու որոշում։

 

  1. Մանեկենի անատոմիական և կառուցվածքային պահանջներ

Մանեկենը պետք է

  • ներկայացնի մեծահասակ մարդու ամբողջական մարմին,
  • ունենա բնական չափերին մոտ կառուցվածք,
  • ունենա շարժական վերջույթներ,
  • հնարավորություն տա տարբեր դիրքավորում իրականացնել,
  • ունենա փափուկ, մաշկին մոտ ուսումնական մակերես,
  • լինի բազմակի օգտագործման համար նախատեսված,
  • թույլ տա մաքրել և ախտահանել մակերեսները,
  • լինի լատեքսազերծ։

 

  1. Պարտադիր ուսումնական բաղադրիչներ

Մանեկենը պետք է ներառի

  • ամբողջական մեծահասակ մարդու մարմին,
  • շարժական վերին և ստորին վերջույթներ,
  • շարժական մասնակի ատամնաշար,
  • պառկելախոցների ուսումնական ներկայացումներ,
  • վերքերի ուսումնական մոդուլներ,
  • վիրաբուժական կարի ուսումնական մոդուլ,
  • դիաբետիկ ոտքի ուսումնական մոդուլ,
  • ներարկման/մաշկային խնամքի համապատասխան ուսումնական բաղադրիչներ,
  • անհրաժեշտ ուսումնական պարագաներ,
  • մանեկենի օգտագործման և խնամքի հրահանգ։

 

Կարդալ ավելին․․․