Պատվիրատուն` «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ն, որը գտնվում է ՀՀ, ք Գյումրի, Հ Սարգսյան փ, նրբ 3 տ8 հասցեում, հայտարարում է գնանշման հարցում, որն իրականացվում է մեկ փուլով:

Սույն ընթացակարգի արդյունքում ընտրված մասնակցներին սահմանված կարգով կառաջարկվի 1 տարով կնքել․ հյուրասիրության կազմակերպման ծառայության մատուցման պայմանագիր (լոթ 1) և միջոցառումների կազմակերպման համար տարածքի վարձակալության պայմանագիր (լոթ 2Գնանշման մրցույթի մասնակիցները կարող են դիմել միայն մեկ լոթի համար կամ երկու լոթերով միաժամանակ։  Պայմանագիրը կնքվելու է տարվա ընթացքում ակնկալվող ծառայության մատուցման առավելագույն քանակով, վճարումը կատարվելու է յուրաքանչյուր ծառայության մատուցումից հետո 5 աշխատանքային օրում՝ ըստ մատուցված ծառայության ակտի։

 

Ընտրված մասնակիցը որոշվում է ոչ գնային պայմաններով, հաշվի է առնվում որակի համապատասխանությունը և ընտրվում է դրանցից ամենացածր գին առաջարկողը։

Մրցույթի հայտերի բացման և գնահատման նիստի արձանագրությունը կուղարկվի մրցույթի բոլոր մասնակիցներին։

Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ստորագրված տարբերակով ուղարկել a.hamalbashyan@caritas.am և s.minasyan@caritas.am  հասցեին մինչև մարտի 25-ը ժամը 12։00-ը վերնագրում նշելով  IEQE26-3, լոթ 1 կամ/և լոթ 2։

 

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 093832366 հեռախոսահամարին:

 

Գնահարցման մանրամասներ

Մենք հրավիրում ենք ձեր կազմակերպությանը մասնակցելու սույն գնանշման գործընթացներին․

1․ Հյուրասիրության կազմակերպման ծառայության մատուցում (լոթ 1)

2․ Տարածքի տրամադրման ծառայության մատուցում ՝ (լոթ 2)

 

Ծառայության նկարագրություն՝

1․ Հյուրասիրության կազմակերպման ծառայության մատուցում (լոթ 1)

Պատվիրատուն նախատեսում է տարվա ընթացքում մոտավորապես 5-15 անգամ օգտվել ծառայության կազմակերպումից, 30-ից 200 հյուրերի համար (նախատեսվող հյուրերի ընդհանուր քանակը 500-ից 1000 է մեկ տարվա ընթացքում)։ Ծառայությունը ներառում է սննդի մատակարարում, անհրաժեշտության դեպքում նաև սպասքի տրամադրում, մատուցում, առաքում։ Կարելի է ներկայացնել սույն ճաշացանկին համարժեք ճաշացանկ: Գնառաջարկը ներկայացնելիս անհրաժեշտ է ներկայացնել ճաշացանկ 1-ի գինը, ճաշացանկ 2-ից մեկ հիմնական ուտեստի, 2 աղցանի արժեքը ինչպես նաև ներառել ջուր, հյութ և մատուցվող այլ սննդամթերք և սուրճի ընդմիջման գինը ըստ հավելված 1-ի պայմանների։

 

Կարդալ ավելին․․․

IEQE26-3_Հավելված 1.․․

IEQE26-3_Հավելված 2…