Ծրագրի տեւողությունը. մարտ 2026 – մարտ 2028
Առաջնային շահառուներ.
• Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն (ԱՍՀՆ)
• Վերապատրաստված բազմամասնագիտական թիմերի 25 մասնագետ
• Բազմամասնագիտական թիմերի կողմից գնահատված 830 երեխա և 18+ տարեկան մեծահասակ
• «Սաբինե» փոքր խմբային տներում բնակվող 12 երեխա
• Ընդամենը՝ 867 ուղղակի շահառու
Երկրորդային / անուղղակի շահառուներ.
• Ընտանիքներ և համայնքներ, որոնք օգտվում են խնամքի բարելավված գործելակերպերից
• Հայաստանում գործող այլ ընտանեկան տիպի փոքր խմբային տներում բնակվող երեխաներ, տարեցներ և հաշմանդամություն ունեցող անձինք՝ մոտ 250 անձ
Վայրը. Հայաստան
Նպատակը. Նպաստել Հայաստանում արդյունավետ, հաշվետու և ներառական ինստիտուտների զարգացմանը՝ ԿԶՆ 16-ի շրջանակում, խոցելի բնակչության խմբերի համար խնամքի համակարգերի կատարելագործման միջոցով։
Վերջնարդյունքը. Հայաստանում փոքր խմբային տների ինստիտուցիոնալ գործելակերպերի բարելավում՝ հավատարմագրման չափորոշիչների մշակման և փորձարկման, ինչպես նաև անձնակազմի կարողությունների զարգացման միջոցով՝ դրանով իսկ ուժեղացնելով խոցելի թիրախային խմբին մատուցվող ծառայությունների որակը։
Արդյունքներ.
Արդյունք 1. Ազգային որակի չափորոշիչների հաստատում. Փոքր խմբային տների համար մշակվել, փորձարկվել և վավերացվել են ազգային հավատարմագրման չափորոշիչներ և չափանիշներ՝ նպաստելով ինստիտուցիոնալ հաշվետվողականության, որակյալ խնամքի, հավասար հասանելիության և մասնակցային որոշումների կայացման բարելավմանը։
/ԿԶՆ 16.3, ԿԶՆ 16.6, ԿԶՆ 16.7/
Արդյունք 2. Ուժեղացված ինստիտուցիոնալ կարողություններ. 25 մասնագետ բարձրացրել է իր գիտելիքներն ու հմտությունները գործառական գնահատման գործիքների և գնահատման մեխանիզմների կիրառման ոլորտում։
/ԿԶՆ 16.6/
Արդյունք 3. Պաշտպանություն բռնության և չարաշահման բոլոր ձևերից. Խոցելի իրավիճակներում գտնվող երեխաները ստացել են անվտանգ, հաշվետու և իրավունքահենք այլընտրանքային խնամք։
/ԿԶՆ թիրախ 16.2/
Գործընկերներ. Տիրոլի կառավարություն և Կարիտաս Ավստրիա / Ինսբրուկի թեմ
Բյուջե. 101,412 եվրո
Պորտֆելի ղեկավար. Անահիտ Գևորգյան
Ծրագրի ղեկավար. Թամարա Սիմոնյան








