Պատվիրատուն` «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ն, որը գտնվում է ՀՀ, ք․ Գյումրի, Հ․ Սարգսյան փ․, նրբ․ 3․ տ․8 հասցեում, հայտարարում է գնանշման հարցում, որն իրականացվում է մեկ փուլով:
Սույն ընթացակարգի արդյունքում ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել Խելացի գրատախտակի մատակարարման պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)։
Ընտրված մասնակիցը որոշվում է ոչ գնային պայմաններով բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցների թվից` նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով։
Մրցույթի հայտերի բացման և գնահատման նիստի արձանագրությունը կուղարկվի մրցույթի բոլոր մասնակիցներին։
Հայտերի բացումից հետո 1 օրվա ընթացքում շտկումներ կարելի է կատարել բոլոր տվյալներում բացի գնառաջարկից։
Գնանշման մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել գնառաջարկ, տեխնիկական նկարագիր և կազմակերպության տվյալներ (Հավելված 1)
Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ստորագրված տարբերակով ուղարկել a.hamalbashyan@caritas.am և s.minasyan@caritas.am հասցեներին մինչև Ապրիլի 22-ը ժամը 12։00-ը վերնագրում նշելով «Գնառաջարկ IEQE26-8»
Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել Անի Համալբաշյանին
Հեռախոս՝ +374 93832366
Էլ. Փոստ՝ a.hamalbashyan@caritas.am
Թեմա։ Մենք հրավիրում ենք ձեր կազմակերպությանը ներկայացնելու գնային առաջարկ ստորև նշված տեխնիկական պահանջների համապատասխանող խելացի գրատախտակի համար։
1․Տեխնիկական պահանջներ
Առաջարկվող սարքավորումը պետք է համապատասխանի կամ համարժեք լինի ստորև ներկայացված տեխնիկական բնութագրերին՝
Ընդհանուր բնութագրեր
- Էկրան՝ 65’’ / 75’’ / 86’’
- Տեսակ՝ ինտերակտիվ հարթ վահանակ (interactive flat panel display)
- Օպերացիոն համակարգ՝ Android 13 կամ համարժեք
- Google EDLA սերտիֆիկացում (կամ համարժեք)
- Համատեղելիություն՝ Windows, Mac OS, Linux
Ցուցադրման պարամետրեր
- Կետայնություն՝ 3840×2160 (4K UHD)
- Պայծառություն՝ ≥ 450 cd/m²
- Կոնտրաստ՝ ≥ 5000:1
- Դիտման անկյուն՝ ≥ 178°
- Պաշտպանիչ ապակի՝ ≥ 4 մմ, հակափայլ (anti-glare)
Հպման տեխնոլոգիա
- Տեխնոլոգիա՝ ինֆրակարմիր (IR)
- Հպման կետեր՝ առնվազն 40 միաժամանակյա հպում
- Ճշգրտություն՝ ≤ 1 մմ
- Արձագանքման ժամանակ՝ ≤ 5 մվ
- Գրում՝ մատով և ստիլուսով
Աուդիո
- Ներկառուցված բարձրախոսներ՝ առնվազն 2x20W + սաբվուֆեր
Հիշողություն և հզորություն
- RAM՝ առնվազն 16GB
- Ներքին հիշողություն՝ առնվազն 256GB
Կապ և միացումներ
- HDMI, USB, USB-C, VGA, RJ45, WiFi, Bluetooth
- Touch USB և այլ անհրաժեշտ մուտքեր/ելքեր
Ծրագրային ապահովում
- Ներկառուցված ինտերակտիվ ուսուցման ծրագրեր (օր.՝ գրատախտակի ծրագրեր, էկրանի կիսում, դասի կառավարում կամ համարժեք)
2․ Մատակարարման պայմաններ
- Առաքում Գյումրի
- Տեղադրում և գործարկում
- Անձնակազմի կարճ ուսուցումը ցանկալի է
- Գնառաջարկի ներկայացում
Մասնակիցները պետք է ներկայացնեն՝
- Տեխնիկական առաջարկ (հստակ նշելով առաջարկվող մոդելը և համապատասխանությունը պահանջներին)
- Գնային առաջարկ (Հավելված 1)
- Երաշխիքային պայմաններ
- Առաքման ժամկետներ








