Մենք պարտավոր ենք ապրել, այլ տարբերակ չկա

  Մանուկ Եսայանի ընտանիքը ծնունդով Երազգավորսից է, բայց 1999 թվականին տեղափոխվել էին Արցախ՝ մշտական բնակության։ Նա կնոջ ու ավագ որդու հետ ապրել է մի գյուղում, իսկ կրտսեր տղան՝ կնոջ ու երեք երեխաների հետ՝ մեկ այլ։ Արցախում ընտանիքը ունեցել է տնտեսություն, տներ, պտղատու այգիներ։ Երկու տղաներն էլ զինվորական են եղել։ Հոկտեմբերի 4-ին երկու տղաններն էլ մասնակցել են մարտերի, և հայտնվել շրջափակման մեջ։ Կրտսեր որդու՝ Գևորգը աչքի առաջ զոհվում է եղբայրը՝ Դավիթը։ Անզոր լինելով տեղափոխել եղբոր դին՝ Գևորգը թաղում է Դավիթին ու խոստանում հետ գալ նրա հետևից։ Հրադադարից հետո, երբ ադրբեջանական կողմը թույլատրում է դիերի դուրսբերումը,

Նոր կյանք հանուն երեխաների

10 տարի առաջ Աննան ու իր ամուսինը, թողնելով իրենց փոքրիկ տնակը հայրենի գյուղում, տեղափոխվեցին Արցախ, որտեղ հնարավոր եղավ ստեղծել սեփական տնտեսություն, այգի, տուն: Անհոգ մեծացան իրենց 8 երեխաները։ 2019 թվականին Աննայի ամուսինը մահացավ սրտի կաթվածից, ու Աննան միայնակ մեծ դժվարություններով մեծացրեց իր երեխաներին։ Երբ 2020 թվականի սեպտեմբերին պատերազմը սկսվեց, ընտանիքը ստիպված եղավ լքել Արցախը և վերադառնալ հայրենի գյուղ։ Բարեկամների աջակցությամբ ընտանիքը կարողացավ տուն վարձել և մշտական բնակություն հաստատել գյուղում։ Պատերազմի օրերին Աննայի երեք տղաները առաջնագծում էին՝ երկուսը ժամկետային զինծառայող, երրորդը՝ կամավոր։ Վերջինս վերադարձավ պատերազմից հոգեպես ծանր վիճակում, իսկ զինծառայողները մինչ այսօր շարունակում են ծառայությունը։ Առանց բողոքելու Աննան վերսկսեց իր կյանքը,

Երեխաները պետք էծնվեն խաղաղ երկնքի տակ

Անին ամուսնու և չորսամյա դստեր հետ բնակվում էր Արցախի Քաշաթաղի շրջանի Մամարք գյուղում: Պատերազմի առաջին իսկ օրը՝ սեպտեմբերի 27-ին, դստեր հետ տեղափոխվեց Հայաստան: Այդ ընթացքում ամուսինը Արցախում էր՝ պաշտպանելու հայրենիքը: Ընտանիքը շատ ուրախ էր, երբ իմացավ, որ փոքրիկ են ունենալու, սակայն պատերազմի պատճառով շատ խնդիրներ առաջացան.  Տան և իրերի կորուստը առաջացրեցին շատ խնդիրներ: Հայկական Կարիտասի  «Բազմակի աջակցություն ԼՂ պատերազմում տուժած բնակչությանը» ծրագրի շրջանակում ընտանիքին տրամադրվեցին սննդային և անկողնային/հիգիենիկ պարագաների փաթեթներ: Անիին առավել շատ ուրախացրել էր նորածնի խնամքի համար անհրաժեշտ տրամադրված իրերը: Անսպասելի էր, ուրախալի և ամենակարևորը շատ անհրաժեշտ ընտանիքի համար: Անիի ցանկությունը հետևյալն է.

Հանուն երեխաների կրթության

  37 ամյա Էլինա Գասպարյանն իր 3 անչափահաս երեխաների հետ Գյումրի է տեղափոխվել Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի Սարալանջ գյուղից՝ պատերազմից մի քանի օր անց: «Սեպտեմբերի 27-ի առավոտն էր, բոլորս արթնացել էինք, սովորական առավոտ էր, սակայն, մի քանի րոպե անց, զգացինք մի տարօրինակ աղմուկ, հետո տրաքոցներ, նույնիսկ ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին նման աղմուկ չէինք  լսել՝ հետո իմացանք, որ դրանք ադրբեջանական անօդաչուների հարձակումներն էին »,-պատմում Էլինան, փաստելով՝ իրենց ողջ կյանքի ապրուստը՝ տունն ու տեղը ստիպված են թողել ու Հայաստան եկել՝ երեխաների անվտանգության համար: «Չէինք  կարող այս անգամ չգալ, լրիվ ուրիշ պատերազմ էր, հակառակորդի տեխնիկան զորեղ էր,