«Փոքրիկ իշխան» ցերեկային խնամքի կենտրոններ

«Փոքրիկ իշխան» ցերեկային խնամքի կենտրոններ Գյումրի եւ Տաշիր Վանաձոր եւ Գավառ Արտաշատ Դժվար իրավիճակներում ապրող երեխաների եւ նրանց ընտանիքների ընտանիքակենտրոն աջակցություն «Փոքրիկ Իշխան» / Գյումրի, Տաշիր Ծրագրի տեւողությունը` 01.01.2019 – 31.12.2022թթ. Շահառուների թիվը` 270 երեխա եւ նրանց ընտանիքի անդամները Վայրը`Գյումրի /Շիրակի մարզ/ եւ Տաշիր / Լոռու մարզ/ Նպատակը` Նպաստել դժվարին իրավիճակներում ապրող երեխաների սոցիալական պաշտպանությանը եւ երեխաների պաշտպանության բարեփոխումներին:

«Էմիլի Արեգակ» բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների եւ երիտասարդների կենտրոն

«Էմիլի Արեգակ» բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների եւ երիտասարդների կենտրոն Ծրագրի տեւողությունը` 01.06.2008 – 31.12.2018թ.թ. թ.թ. Շահառուների թիվը` Բազմակի հաշմանդամություն ունեցող 60 երեխա Վայրը` Շիրակի մարզ` ք. Գյումրի Նախապատմությունը` Հաշմանդամները կտրված եւ մեկուսացված են հասարակությունից, որովհետեւ նրանք ողջ ընտանիքի համար դիտարկվում են որպես բարդություն եւ թուլություն: Շատ դեպքերում ընտանիքի անդամներից մեկն է ստանձնում հաշմանդամ անհատի խնամքի պատասխանատվությունը: Ըստ «Հայկական Կարիտաս»-ի հետազոտությունների, բազմաթիվ հատուկ կարիքներով անձինք, հատկապես երեխաներ՝ զրկված են նորմալ կենսապայմաններից: Նրանք չեն ստանում սոցիալական ծառայություններ ո´չ պետական կառույցներից եւ ո´չ էլ այլ կազմակերպություններից եւ դատապարտված են մնալ մեկուսացված իրենց տներում:

Տնային խնամք միայնակ տարեցներին համընդհանուր ծրագիր

Ծրագրի տևողությունը 01.01.2002 — շարունակական Նպատակ Նպաստել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված տարեց և/կամ 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի որակի բարելավմանը` կայուն տնային խնամքի ծառայությունների տրամադրման միջոցով։ Շահառուներ 65 տարին լրացած միայնակ տարեցներ 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող միայնակ անձինք Տարածաշրջան Շիրակ, Գյումրի Լոռի, Վանաձոր Գեղարքունիք, Գավառ Արարատ, Արտաշատ   Ծառայություններ Սոցիալական աշխատանք Սոցիալական խնամք Առողջության առաջնային պահպանում Սոցիալական խորհրդատվություն եւ օգնություն Սննդի,