2016թ. ապրիլի 1-5-ը Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում կոպտորեն խախտվեց հրադադարի ռեժիմը, որի արդյունքում կարիք եղավ անմիջապես մարդասիրական օգնություն հասցնել տուժած բնակչությանը: «Հայկական Կարիտաս»-ը Կարիտաս Իտալիայի աջակցությամբ արագ արձագանքեց իրավիճակին` ձեռնամուխ լինելով մարդասիրական օգնության տրամադրմանը` Ստեփանակերտի մարդասիրական օգնության համակարգող մարմնին ուղարկելով մեծաքանակ սնունդ:

«ՀԿ»-ի 5 պատվիրակները կազմակերպեցին մարդասիրական օգնության տեղափոխումն ու սննդի հանձնումը օգնության համակարգող մարմնին:
«Հայկական Կարիտաս»-ը (ՀԿ) իր գործող ռազմավարական վեց ուղղություններից մեկի՝ Աղետների ռիսկի կառավարման (ԱՌԿ) ուղղությունն ամբողջականացնելու համար գործարկում է գործողությունների նոր փուլ: Նոր եռամյա ռազմավարությունն իր գործողությունների ծրագրով մշակվել է հաշվի առնելով այդ նպատակը՝ Օքսֆամ/ՕքսԵՋեն ՀԿ-ի ԱՌՆ (Աղետների ռիսկի նվազեցման) փորձագետ Զարուհի Տոնոյանի ակտիվ ուղղորդմամբ եւ խորհրդատվությամբ: