Շիրակի մարզի Անի համայնքի Լանջիկ բնակավայրում, նոյեմբերի 22-ին, ՀայկականԿարիտաս բարեսիրական հասարակական կազմակերպության «Լանջիկի, Փանիկի և Մեծ Սեպասարի երիտասարդական կենտրոնների կրթական և մշակութային պայմանների բարելավում» ծրագրի շրջանկներում բացվեց երիտասարդական կենտրոն:

Նշենք, որ ծրագրի շրջանակներում վերոնշյալ գյուղերի երիտասարադական կենտրոնները համալրվել են անհրաժեշտ կահույքով և ժամանակակից սարքավորումներով՝ համակարգիչներով, տպիչներով, պրոյեկտորներով: Ծրագրի արդյունքում գյուղերի երիտասարդները հնարավորություն կունենան ձեռք բերելու նոր գիտելիքներ ու կարողություններ համապատասխան երկրի ներկայիս կարիքներին և պահանջներին, ինչպես նաև կմասնակցեն համայնքների զարգացման գործընթացին:

«Լանջիկի, Փանիկի և Մեծ Սեպասարի երիտասարդական կենտրոնների կրթական և մշակութային պայմանների բարելավում» ծրագիրը ֆինանսավորվել է Լեհաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության Լեհական Զարգացման համագործակցության զարգացման ծարգրի շրջանակներում:

«Լանջիկ համայնքի համար այսօր առանձնահատուկ օր է, քանզի այսուհետ համայնքում ունենք մի այնպիս կենտրոն, որը կնպաստի տարատեսակ ծրագրերի իրականցմանը: Արդեն երեք տարի է ունենք երիտասարդաց միությունը, որի ջանքերով բազում ծրագրեր ենք իրականացրել, բայց այս կենտրոնը կնպաստի այդ միության աշխատանքների արդյունավետությանը»,-ողջունելով հյուրերին և համայնքում իրականացրած այս ու մյուս աշխատանքների համար շնորհակալություն հայտնելով Հայկական Կարիտասին՝ նշեց Լանջիկի հոգևոր հովիվ Տեր Նարեկ քահանա Թադևոսյանը:

«Ծրագրի շրջանակներում Հայկական Կարիտասը՝ Լեհաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության Լեհական Զարգացման համագործակցության զարգացման ծարգրի շրջանակներում, մարզի երեք գյուղերում բացել է երիտասարդական կենտրոններ՝ մոտ 10 հազար եվրո արժողությամբ ծրագիր իրականացնելով: Սա տվյալ համայնքների երիտասարդների զարգացվածության ու զբաղվածության համար կարևոր քայլ է »,- իր և Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի անունից ողջունելով Հայկական Կարիտասին և Լեհաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությանը նշեց մարզպետի տեղակալ Կարեն Մանուկյանը:

«Համապատասխան ու ճիշտ գործիքակազմ ունենալու դեպքում երիտասարդները կարող են զարգացնել իրենց տաղանդն ու հնարավորությունները: Այդպիսի նպաստավոր վայր է Լանջիկի և Հայկական Կարիտասի հովանավորությամբ այսօր բացված մյուս երիտասարդական կենտրոնները: Որպես Հայաստանում Լեհաստանի դեսպանի ներկայացուցիչ, ես պատիվ ունեմ այստեղ ներկա գտնվելու այս հրաշալի գաղափարի իրականացմանը: Ես անկեղծորեն հավատում եմ, որ այս բոլոր սարաքավորումները, որոնք գնվել են Լեհաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության Լեհական Զարգացման համագործակցության զարգացման ծրագրի շրջանակներում, կօգնեն այս ծրագրի իրականացմանը: Մեր հիմնական նպատակներից մեկն է մեծացնել մեր աշխարհագորությունը նաև Շիրակի մարզի մյուս տարածքներում՝ վստահ եմ որ Հայկական Կարիտասի մեր գործընկերները մի հրաշալի ծրագիր արդեն կազմել են այլ գյուղական համայնքների համար ևս»,-շնորհավորելով բոլորին նշեց ՀՀ Լեհաստանի դեսպանատան առաջին քարտուղար Թումաս Բուջկոն: