Վեբինար ՀՀ կառավարության՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 8-րդ և 10-րդ միջոցառումների վերաբերյալ

Project Details

Project Description

Ս.թ. մայիսի 11-ից Եվրոպական միության աջակցությամբ՝ Հայկական Կարիտասի «Ճանաչել: Պաշտպանել: Իրագործել:» ծրագրի շրջանակում մեկնարկել է վեբինարների շարք ՀՀ կառավարության՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների վերաբերյալ: Վեբինարների նպատակն է ներկայացնել ՀՀ կառավարության միջոցառումների շրջանակում նախատեսված աջակցությունը, թիրախային խմբերը, ինչպես նաև ավելի պարզ ու մատչելի դարձնել սահմանված ընթացակարգեր: Վեբինարների շրջանակում կքնարկվեն նաև ՓՄՁ ոլորտի արդիական խնդիրները, բիզնեսի հեռանկարային ոլորտները, կորոնավիրուսի հետևանքները մեղմելու հնարավորությունները: Վեբինարներն իրականացվում են ԵՄ աջակցությամբ ստեղծված՝ ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի փորձագետների կողմից:
Առաջին վեբինարը վերաբերում է ՀՀ կառավարության՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 8-րդ և 10-րդ միջոցառումներին: 8-րդ միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով մասնավոր հատվածի տուժած ոլորտների վարձու աշխատողներին և անհատ ձեռնարկատերերին։ 10-րդ միջոցառման նպատակն է միանվագ դրամաշնորհի տրամադրման միջոցով օժանդակել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող առանձին տնտեսվարողներին։
Վեբինարներն իրականացվում են «Ճանաչել: Պաշտպանել: Իրագործել:» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է ՀայկականԿարիտասի, Կարիտաս Ավստրիայի և Կարիտաս Լիբանանի համագործակցությամբ: Ծրագրի ընդհանուր նպատակն է նպաստել ապաստան հայցողների, փախստականների և միգրանտների` մարդու իրավունքների պաշտպանությանը Լիբանանում և Հայաստանում: