Միջոլորտային համագործակցությունը համայնքային զարգացման գրավական

Project Details

Project Description

Սույն թվականի հունվարի 30-ից 31-ը Դիլիջան քաղաքում «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի «Արամազդ․ ՍՄԱՐԹ» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ «Միջոլորտային համագործակցությունը համայնքային զարգացման գրավական» թեմայով «Բաց տարածք» ձևաչափով հանդիպում-քննարկումը։ Հայտարարվեց միջոլորտային համագործակցության խթանման նպատակով «Արամազդ. ՍՄԱՐԹ» ծրագրի դրամաշնորհային ծրագրերի մրցույթի մեկնարկը, ինչպես նաև ներկայացվեց մրցույթի պայմաններն ու մանրամասները: Դրամաշնորհային ծրագրերը ուղղված են լինելու ՀՀ Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի մարզերի գյուղական համայնքներում առաջնահերթ հիմնախնդիրների լուծմանը, համայնքներում միջոլորտային համագործակցության ընդհանուր հարթակի ստեղծմանն ու տնտեսական զարգացմանը: