«Ջերմ պահենք մարդկանց սրտերը»

Project Details

Date : 2014-10-29 09:43:08
Volunteer Name : «Ջերմ պահենք մարդկանց սրտերը»

Project Description

«Ես այլևս միայնակ չեմ. Ես շրջապատված եմ ձեր նման բարի մարդկանցով: Դուք թեթևացրիք այն ծանր բեռը, որ ստիպված էի մենակ կրելու: Դուք ջերմացրիք ոչ միայն մեր տները, այլ նաև մեր հոգիները: Շնորհակալություն: Աստված օրհնի ձեզ: »
«Տաք ձմեռ» ծրագիրը սոցիալական ծրագիր է, որը իրականացվում է Հայկական Կարիտասի կողմից Հայաստանի 3 մարզերում՝ Շիրակ, Լոռի և Գեղարքունիք: Այն միտված է օգնել տարեց շահառուներին գոյատևելու ցրտաշունչ ձմռան ամիսներին:
2013-2014 թ.թ. «Տաք ձմեռ» ծրագրի իրականացման շնորհիվ փոխհատուցվել են մոտ 690 տարեցների գազի և էլեկտրականության համար ծախսերը և արդյունքում նպաստել նվազեցնելու ցրտից բարդացող հիվանդությունների առկայությունը:
Ծրագիրը ֆինանսավորվել է ԱՄՆ Կաթոլիկ Եպիսկոպոսների համաժողովի, Կարիտաս Ավստրիայի, ՔՆԵՎԱ կազմակերպության կողմից:
Ծրագրին ներդրումներ են կատարել Գյումրիի, Վանաձորի, Գավառի, Տաշիրի քաղաքապետարանները: