Հեփի Արեգակ

Project Details

Date : 2015-07-16 11:43:41
Volunteer Name : Հեփի Արեգակ

Project Description

Երջանիկ լինելու համար մեզ շատ բան պետք չէ. ընդունե′ք մեզ, ինչպես կանք:

Happy Aregak տեսահոլովակը նկարահանվել է «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի «Արեգակ» հաշմանդամություն ունեցող երեխաների ցերեկային խնամքի կենտրոնի սաների մասնակցությամբ: Կենտրոնը տրամադրում է սոցիալական և զարգացողական ծառայություններ բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաներին և նրանց ընտանիքներին:

Տեսահոլովակը պատրաստվել է «Պատուհան դեպի աշխարհ» ծրագրի շրջանակներում, որը նպատակ ունի բարելավելու Գյումրիի հաշմանդամություն ունեցող երեխաների կենսապայմանները: Կենտրոնը տրամադրում է տեղեկատվություն, խորհրդատվություն, հոգեբանական աջակցություն և ուղղորդումներ համապատասխան կազմակերպություններ թեժ գծի միջոցով (0 8000 10 11 քաղաքային զանգերի համար անվճար):
«Պատուհան դեպի աշխարհ» ծրագիրը նպաստում է Հայաստանում ՄԱԿ-ի «Հաշմանդամություն ունեցող անձաց իրավունքների մասին» կոնվենցիայի* իրականացմանը:
Հայաստանում կա ավելին քան 8,000 գրանցված հաշմանդամություն ունեցող երեխա, որից՝
• 13% ապրում է կառույցներում
• 18% չի հաճախում դպրոց
• 33% չի մասնակցում իր համայնքի միջոցառումներին
• 77% չի ստանում անհրաժեշտ վերականգնողական ծառայություններ
* Իրազեկության բարձրացում- հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ դրական ընկալումների խթանում և ավելի մեծ սոցիալական իրազեկվածություն:

«Պատուհան դեպի աշխարհ» ծրագրի ֆինանսական աջակցությունը տրամադրվում է Ավստրիայի Զարգացման գործակալության և Կարիտաս Ավստրիայի կողմից: