«Էմիլի Արեգակ»

Project Details

Date : 2016-06-21 17:21:20
Volunteer Name : «Էմիլի Արեգակ»

Project Description

Դեկտեմբերի 2-ին տեղի ունեցավ « Էմիլի Արեգակ » ֆիլմի շնորհանդեսը, որը պատմում էր կենտրոնի գործունեության, նրա սաների մասին: Ֆիլմի գլխավոր հերոսներն իրենք սաներն էին, որոնք մեծ հափշտակությամբ և սպասումով դիտում էին ֆիլմը՝ ավարտին իրենց կարծիքն հայտնելու ակնկալիքով: Հետաքրքիր էր սիրելի կենտրոնի մասին լսողի և դիտողի դերում լինելը: « Սա ուղղակի կենտրոն չէ, նրա մեջ կա ջերմություն, որն այլ կառույցում չես գտնի, կան հայացքներ, որոնք հուսադրող են, որոնց մեջ դու կարող ես տեսնել սեր, հարգանք, ամեն ինչ»,- ասում է սցենարի համահեղինակ Սուրեն Ավդալյանը, որը նաև « Էմիլի Արեգակ » կենտրոնի կամավոր է: