«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը գործում է Հայաստանում 1995 թվականից և իրականացնում է ծրագրեր սոցիալական պաշտպանության, երեխաների և տարեցների խնամքի, հաշմանդամություն ունեցող անձանց աջակցության, համայնքային զարգացման, հանրային առողջապահության, միգրացիայի և վերադարձողների վերաինտեգրման, աղետների ռիսկի կառավարման և մարդասիրական օգնության ոլորտներում։

2026 թվականի փետրվարի 1-ից «Հայկական Կարիտաս»-ն իրականացնում է «Կանանց և երեխաների ռեսուրս կենտրոն Վարդենիսում․ Դիմակայուն ապագայի կերտում» ծրագիրը։

 

Ծրագրի իրականացման ժամկետը՝ 01.02.2026 – 31.01.2028
Ծրագրի իրականացման վայրը՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս համայնք։

Շահառուները

  • 60 կին (տեղացի և տեղահանված խոցելի խմբերից),
  • 80 երեխա (6–14 տարեկան),
  • 70 դեռահաս և երիտասարդ (13–19 տարեկան)։

Ծրագրի նպատակը

Վարդենիս համայնքում բնակվող խոցելի կանանց, երեխաների և երիտասարդների հզորացումը՝ նրանց հուզական և սոցիալ-տնտեսական կայունության ամրապնդման, ինչպես նաև հաղթահարման և դիմակայունության հմտությունների զարգացման միջոցով։

 

Մրցույթի առարկան

Ծրագրի շրջանակում հայտարարվում է գնանշման հարցում՝ գրենական և դպրոցական պարագաների մատակարարման համար՝ Վարդենիս համայնքի երեխաների դպրոցական պարագաների կարիքները բավարարելու նպատակով։

Ընտրված մատակարարի պարտականությունները

Ընտրված մատակարարը պատասխանատու կլինի՝

  • գրենական և դպրոցական անհրաժեշտ պարագաների մատակարարման համար՝ համաձայն տեխնիկական բնութագրի,
  • որակյալ և սահմանված չափանիշներին համապատասխան ապրանքների ապահովման համար,
  • ապրանքների ամբողջական և ժամանակին մատակարարման համար՝ ծրագրի կողմից սահմանված ժամկետներում։

Մատակարարին ներկայացվող պահանջները

Մատակարարը պետք է՝

  • ունենա հասարակական կազմակերպությունների և/կամ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության փորձ,
  • առաջարկի որակյալ և սահմանված չափորոշիչներին համապատասխան ապրանքներ,
  • պատրաստ լինի արդյունավետ համագործակցել ծրագրի թիմի հետ՝ ապահովելով մատակարարման գործընթացի պատշաճ իրականացումը և շահառուների բավարարվածությունը։

 

Գնանշման ներկայացման կարգը

Ստորագրված և կնիքված գնային առաջարկները պետք է ներկայացվեն սքանավորված տարբերակով հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ procurement@caritas.am մինչև  17082026 թ., ժամը 18:00։

Ցուցումներ մատակարարներին

  • Բոլոր գները պետք է ներկայացվեն ՀՀ դրամով։
  • Գնային առաջարկին կից անհրաժեշտ է ներկայացնել լրացված Հավելված 1-ը և Հավելված 2-ը։
  • Առաջարկները պետք է լինեն ստորագրված և, իրավաբանական անձանց դեպքում, կնիքված (առկայության դեպքում)։

Կարդալ ավելին․․․