«Հայկական Կարիտաս» բարեգործական հասարակական կազմակերպությունը հրավիրում է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին ներկայացնելու առաջարկներ կազմակերպության ավտոմեքենաների վրա GPS և FLS համակարգերի մատակարարման, տեղադրման և սպասարկման համար։
Պահանջվող ծառայությունները
- GPS սարքերի մատակարարում և տեղադրում՝ ավտոմեքենաների տեղաշարժը և երթուղիները դիտարկելու հնարավորությամբ։
- Վառելիքի մակարդակի սենսորների (FLS) մատակարարում, տեղադրում։
- Առցանց հարթակի տրամադրում՝ մեքենաների գտնվելու վայրի, երթուղիների պատմության, վազքի և վառելիքի սպառման վերաբերյալ հաշվետվություններով։
- Համակարգի գործարկում, պատասխանատու աշխատակիցների ուսուցում և տեխնիկական աջակցություն։
- Սարքավորումների ու տեղադրման աշխատանքների երաշխիքային սպասարկում։
Առաջարկում խնդրում ենք ներառել
- Սարքավորումների տեխնիկական բնութագրերը և յուրաքանչյուր ավտոմեքենայի համար անհրաժեշտ կազմը։
- GPS և FLS համակարգերի տեղադրման ու գործարկման ժամկետները։
- Հարթակի հնարավորությունների նկարագրությունը, տվյալների պահպանման ժամկետը և օգտատերերի հասանելիության պայմանները։
- Երաշխիքի ժամկետը և տեխնիկական աջակցության պայմանները։
- Առանձին ներկայացված գները՝ սարքավորումների, տեղադրման, չափաբերման և պարբերական բաժանորդագրության համար՝ նշելով՝ ԱԱՀ-ն ներառված է, թե ոչ։
- Կազմակերպության տվյալները և նմանատիպ աշխատանքների փորձը։
Առաջարկները կգնահատվեն տեխնիկական համապատասխանության, համակարգի գործառույթների, սպասարկման պայմանների, իրականացման ժամկետների և ընդհանուր արժեքի հիման վրա։ Կազմակերպությունը կարող է դիմել մասնակիցներին առաջարկի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար։
Հայտերն անհրաժեշտ է ուղարկել procurement@caritas.am հասցեին`մինչև հոկտեմբերի 22-ը ժամը 17։00-ը նամակի թեմայում նշելով «GPS և FLS համակարգերի տեղադրման մրցույթ»։
Կից կարող եք ծանոթանալ կազմակերպության ավտոմեքենաների ցանքին ![]()








