Նպատակ՝ ստեղծել կայուն հնարավորություններ դժվար իրավիճակներում ապրող երեխաների և նրանց ընտանիքների սոցիալական ներառման համար:
Հայաստանում երեխաների պաշտպանությունը բազմաթիվ մարտահրավերների առջև է կանգնած, քանի որ երկրում երեխաների իրավիճակը խնդրահարույց է: Իրական խնդիրները ներառում են աղքատության ու գործազրկության, ինչպես նաև միգրացիայի բարձր մակարդակ` կնոջ կողմից ղեկավարվող ընտանիքների քանակի աճով, երեխաների խնամքի լիարժեք համակարգի և այլընտրանքային խնամքի ծառայությունների բացակայություն, խնամքի հաստատություններում մեծ թվով երեխաների առկայություն, քաղաքացիական թույլ հասարակություն և այլն: Երեխաները՝ որպես հասարակության առավել խոցելի խումբ, տառապում են այս հանգամանքների պատճառով: «Հայկական Կարիտաս»-ը հիշյալ մարտահրավերներին արձագանքում է միասնական մոտեցմամբ՝ նպաստելով երիտասարդ սերնդի առողջությունն ու կրթությունը, օժանդակելով ընտանիքներին/ծնողներին ամենօրյա կյանքում,
Մարտի 22 -ին Վանաձորում կայացավ “Փոքրիկ իշխան” երեխաների սոցիալական կենտրոնի բացման արարողությունը` որը ստեղծվել է “Երեխաների և ընտանիքների հզորացումը Վանաձորում” ծրագրի շրջանակներում:
Մարտի 22 -ին Վանաձորում կայացավ “Փոքրիկ իշխան” երեխաների սոցիալական կենտրոնի բացման արարողությունը` որը ստեղծվել է “Երեխաների և ընտանիքների հզորացումը Վանաձորում” ծրագրի շրջանակներում: Ծրագիրը Վանաձորում իրականացվում է “Խաչվող ուղիներ” սոցիալական հասարակական կազմակերպության հետ համատեղ,
2000եվրոյի համարժեք սնունդ և 50ընտանիքների համար նախատեսված հագուստ հավաքագրվեց Եվրոպական Կարիտասների կողմից ձեռնարկված «Զրո աղքատություն» քարոզարշավի շրջանակներում Հայկական Կարիտասի երիտասարդական խորդհրդի ջանքերով կազմակերպված ակցիաների արդյունքում:
2000եվրոյի համարժեք սնունդ և 50ընտանիքների համար նախատեսված հագուստ հավաքագրվեց Եվրոպական Կարիտասների կողմից ձեռնարկված “Զրո աղքատություն” քարոզարշավի շրջանակներում Հայկական Կարիտասի երիտասարդական խորդհրդի ջանքերով կազմակերպված ակցիաների արդյունքում: Նաև վերջիններիս անշահախնդիր աշխատանքի շնորհիվ 1002 հայեր ստորագրեցին աղքատության դեմ ուղղված խնդրագիրը:
«Մեկ միլիոն աստղեր» քարոզարշավի շրջանակներում Դորտմունդից Դուսբերգ տարածվող 60-ից ավել քաղաքներում գերմանացիները տասնյակ հազարավոր մոմեր են վառել` հրավիրելով հանրության ուշադրությունը Հայաստանի աղքատության խնդրին:







