ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ/ Տնային խնամքի ծառայությունների Մշտադիտարկման, Գնահատման, Հաշվետվողականության և Քաղված դասերի (MEAL) շրջանակի մշակման համար

Ներածություն Հայկական Կարիտաս բարեսիրական հասարակական կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությունում իրականացնում է սոցիալական, առողջապահական և համայնքային զարգացման ծրագրեր՝ ուղղված խոցելի խմբերի կյանքի որակի բարելավմանը։ Կազմակերպությունը երկարամյա փորձ ունի տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց տնային խնամքի ծառայությունների կազմակերպման և զարգացման ոլորտում՝ համագործակցելով պետական, տեղական ինքնակառավարման մարմինների և միջազգային գործընկերների հետ։ Ծառայությունների որակի, արդյունավետության, հաշվետվողականության և շարունակական բարելավման ապահովման նպատակով անհրաժեշտ է մշակել տնային խնամքի ծառայությունների Մշտադիտարկման, Գնահատման, Հաշվետվողականության և Քաղված դասերի (Monitoring, Evaluation, Accountability and Learning – MEAL) համապարփակ շրջանակ։ Տնային խնամքի ծառայությունների արդյունավետ կազմակերպումը պահանջում է հստակ և գործնական MEAL համակարգ, որը հնարավորություն կտա հետևել ծառայությունների որակին,

ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ / Ավտոմեքենաների վրա GPS և վառելիքի մակարդակի վերահսկման (FLS) համակարգերի մատակարարման և տեղադրման համար

«Հայկական Կարիտաս» բարեգործական հասարակական կազմակերպությունը հրավիրում է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին ներկայացնելու առաջարկներ կազմակերպության ավտոմեքենաների վրա GPS և FLS համակարգերի մատակարարման, տեղադրման և սպասարկման համար։ Պահանջվող ծառայությունները GPS սարքերի մատակարարում և տեղադրում՝ ավտոմեքենաների տեղաշարժը և երթուղիները դիտարկելու հնարավորությամբ։ Վառելիքի մակարդակի սենսորների (FLS) մատակարարում, տեղադրում։ Առցանց հարթակի տրամադրում՝ մեքենաների գտնվելու վայրի, երթուղիների պատմության, վազքի և վառելիքի սպառման վերաբերյալ հաշվետվություններով։ Համակարգի գործարկում, պատասխանատու աշխատակիցների ուսուցում և տեխնիկական աջակցություն։ Սարքավորումների ու տեղադրման աշխատանքների երաշխիքային սպասարկում։   Առաջարկում խնդրում ենք ներառել Սարքավորումների տեխնիկական բնութագրերը և յուրաքանչյուր ավտոմեքենայի համար անհրաժեշտ կազմը։ GPS և FLS համակարգերի տեղադրման ու գործարկման ժամկետները։ Հարթակի հնարավորությունների նկարագրությունը,

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ԼՎԱՑՔԻ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ՉՈՐԱՆՈՑՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՀԱՄԱՐ

Նպատակ և կիրառման ձև. Սույն փաստաթուղթը նախատեսված է գնային առաջարկ ներկայացնող մասնակիցների կողմից առաջարկվող կոնկրետ մոդելների տեխնիկական համապատասխանությունը ներկայացնելու համար։ Մասնակիցը պարտավոր է յուրաքանչյուր կետի դիմաց լրացնել առաջարկվող ապրանքի իրական տեխնիկական տվյալը, նշել «Այո/Ոչ» համապատասխանությունը և, հնարավորության դեպքում, նշել արտադրողի պաշտոնական աղբյուրը։   Յուրաքանչյուր առաջարկ պետք է վերաբերի կոնկրետ արտադրողի, ապրանքանիշի և կոնկրետ մոդելի։ «Նմանատիպ», «համարժեք», «կամ ավելի լավ» ձևակերպումները առանց կոնկրետ մոդելի և դրա տեխնիկական տվյալների չեն ընդունվում։ Մասնակիցը պետք է ներկայացնի արտադրողի պաշտոնական տեխնիկական թերթիկը/կատալոգը կամ արտադրողի պաշտոնական կայքի հղումը։ Չլրացված դաշտերը պետք է լրացվեն «Չկա» կամ «Ոչ» նշումով։ Դաշտը դատարկ թողնել չի թույլատրվում։ Պարտադիր պահանջներին չհամապատասխանող մոդելը համարվում է տեխնիկապես չհամապատասխանող՝ անկախ առաջարկվող գնից։ Ապրանքը պետք է լինի նոր,

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ԳՆԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿ

Գնման առարկա՝ Մեծահասակ պացիենտի խնամքի և տնային խնամքի հմտությունների ուսուցման սիմուլյացիոն մանեկեն Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ուղարկել procurement@caritas.am  հասցեին մինչև հոկտեմբերի 22-ը  ժամը 17։00-ն   Պարտադիր ուսուցման հնարավորություններ Մանեկենը պետք է հնարավորություն տա իրականացնել հետևյալ գործնական հմտությունների ուսուցում. Ընդհանուր խնամք և հիգիենա մարմնի ընդհանուր հիգիենա, անկողնային պայմաններում մարմնի լվացում, անձնական հիգիենա, ինտիմ հիգիենա, մազերի լվացում, մազերի սանրում և չորացում, հագուստի փոփոխություն,

«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հայտարարում է մրցույթ Վանաձորի «Տնային խնամքի խթանումը Հայաստանում» ծրագրի վարորդի թափուր հաստիքի համար:

Վայրը՝ ք. Վանաձոր Տևողությունը՝ 1 տարի (երկարացման հնարավորությամբ, 3 ամիս փորձաշրջան) Դրույքաչափը՝ լրիվ դրույք   Վարորդի պարտականություններն են՝ Ապահովել ծրագրի աշխատակազմի անվտանգ և ժամանակին տեղափոխումը ծրագրային վայրեր՝ համաձայն աշխատանքային գրաֆիկի և ծրագրի կարիքների։ Աշխատանքային ժամերին մեքենան օգտագործել բացառապես ծրագրային և ծառայողական նպատակներով։ Մեքենան աշխատանքի ներկայացնել միշտ մաքուր, տեխնիկապես սարքին և շահագործման համար պատրաստ վիճակում։ Ապահովել մեքենայի անհրաժեշտ պարագաների, այդ թվում՝ առաջին օգնության արկղիկի առկայությունը։ Պարբերաբար ստուգել մեքենայի տեխնիկական վիճակը և անհրաժեշտության դեպքում ժամանակին տեղեկացնել ֆիզիկական միջոցների պատասխանատուին առկա խնդիրների կամ տեխնիկական սպասարկման անհրաժեշտության մասին։ Լրացնել մեքենայի օրական վազքի,