«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հայտարարում է մրցույթ «Սաբինե. դժվարին իրավիճակում հայտնված երեխաների շուրջօրյա խնամք ընտանեկան պայմաններում» ծրագրում հոգեբանի թափուր հաստիքի համար:
Վայրը՝ ք. Վանաձոր
Զբաղվածությունը՝ 25%
Տևողությունը՝ 1 տարի, երկարաձգման հնարավորությամբ (1 ամիս փորձաշրջան)
Դիմելու վերջնաժամկետ՝ նոյեմբերի 7, 2026թ․
Հիմնական նպատակը
Ապահովել փոքր խմբով տան երեխաների հոգեբանական բարեկեցությունը, հուզական կայունությունն ու անձնային զարգացումը՝ նրանց անհատական կարիքներին համապատասխան աջակցության և անվտանգ միջավայրի ձևավորման միջոցով։
Պարտականություններ
Իրականացնել դժվարին իրավիճակում հայտնված երեխաների և նրանց ծնողների հոգեբանական աջակցություն, մասնավորապես ՝
- Գնահատում և թերապիա. Բացահայտել երեխաների հոգեբանական կարիքները, իրականացնել անհատական ու խմբային խորհրդատվություններ, աջակցել տրավմատիկ փորձառությունների հաղթահարմանը։
- Ծրագրերի մշակում. Վարել անհատական հոգեբանական աջակցության պլաններ ու փաստաթղթեր՝ պահպանելով գաղտնիությունը։
- Համագործակցություն. Աշխատել սոցիալական աշխատողի, տան անձնակազմի և արտաքին հաստատությունների հետ (կրթական, առողջապահական):
- Անձնակազմի խորհրդատվություն. Մասնագիտական ուղղորդում տալ անձնակազմին՝ դրական դաստիարակության և վարքային առանձնահատկությունների վերաբերյալ։
- Հաշվետվողականություն. Կազմել աշխատանքային պլաններ ու հաշվետվություններ, մասնակցել վերապատրաստումների։
- մասնակցություն ծրագրային փաթեթի և ծրագրային այլ փաստաթղթերի մշակմանը,
- ծրագրի ընդհանուր գործունեության հետ առնչվող ծրագրի ղեկավարի հրահանգով կամ կարգադրություններով իր վրա դրված այլ պարտականություններ,
Վերոնշյալ բոլոր գործառույթներն իրականացնել ՀՀ պետական օրենսդրությանը, ՀԿ ռազմավարությանը, ՀԿ «Վարվեցողության և էթիկայի կանոններին» և ՀԿ «Անվտանգության և պաշտպանության քաղաքականությանը» համապատասխան:
Պահանջվող որակավորում և հմտություններ.
- հոգեբանի բարձրագույն մասնագիտական կրթություն,
- հոգեբանի գործնական աշխատանքի առնվազն 3 տարվա փորձ դժվարին իրավիճակում հայտնած երեխաների հետ
- թիմի հետ արդյունավետ հաղորդակցվելու և աշխատելու պատրաստակամություն և ունակություն, նախաձեռնողականություն,
- անձնական պատասխանատվության բարձր զգացում,
- սթրեսակայունություն, համբերատարություն, կոնֆլիկտային իրավիճակները հարթելու հմտություն,
- ռիսկերը գնահատելու, դրանք կանխարգելելու, առաջացած աշխատանքային խնդիրներներն ընկալելու, ստեղծված իրավիճակներում կողմնորոշվելու և իր իրավասության շրջանակներում արդյունավետ որոշումներ կայացնելու կարողություն,
- գործունեության ոլորտին առնչվող հիմնական օրենսդրական ակտերի իմացություն,
- համակարգչային բազային գիտելիքներ,
- հայերենի գերազանց իմացություն /անգլերենի իմացությունը կդիտարկվի առավելություն/
«Հայկական Կարիտաս»-ի Ապահով հավաքագրման և ընտրության քաղաքականության համաձայն բոլոր ընտրված թեկնածուները պարտավորվում են ներկայացնել «Չդատվածության մասին» տեղեկանք ոստիկանության բաժանմունքից, ինչպես նաև երեք երաշխավոր անձանց կոնտակտային տվյալներ՝ նշելով կապը տվյալ անձանց հետ: Բացառապես բոլոր աշխատակիցները պարտավորվում են հետևել «Հայկական Կարիտաս»-ի Վարվեցողության կանոններին, որին կարող եք ծանոթանալ այստեղ:
Դիմելու ընթացակարգ
Բացառապես բոլոր աշխատակիցները պարտավորվում են հետևել «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի Վարվեցողության կանոններին, որին կարող եք ծանոթանալ հայտարարությանը կից:
Աշխատանքի համար կարող են դիմել միայն համապատասխան որակավորում ունեցող մասնագետները՝ ինքնակենսագրություն և հետաքրքրության նամակ ուղարկելով՝ t.simonyan@caritas.am և/կամ hr@caritas.am էլ. հասցեներին մինչև 2026թ․ նոյեմբերի 6-ը, ժ. 16:30-ը՝ վերնագրում նշելով՝ «հոգեբան»:
Միայն հայտարարության պահանջներին համապատասխանող թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (0312) 57201, (091) 913816 հեռախոսահամարներով:








