«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հայտարարում է մրցույթ «Սաբինե. ընտանիքին առավելագույն մոտ պայմաններում շուրջօրյա խնամք և աջակցություն դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին» ծրագրի սոց աշխատողի պաշտոնի համար
Վայրը՝ ք. Վանաձոր
Տևողությունը՝ 12 ամիս՝ 1 ամիս փորձաշրջանով
Զբաղվածությունը՝ շաբաթական 10 ժամ (25% ներգրավվածություն)
Աշխատանքի սկիզբը՝ 01․05․2026թ․
Դիմելու վերջնաժամկետը՝ 20․04․2026թ․
Ներածություն՝
«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հիմնվել է 1995 թ․-ին Հայ Կաթողիկե Եկեղեցու կողմից՝ Կաթոլիկ օգնության ծառայության լայնածավալ աջակցությամբ:
«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունն ավելի քան 30 տարի գործունեություն է իրականացնում խոցելի սոցիալական խմբերի պաշտպանության, խնամքի եւ ներառման, առաջնային առողջության պահպանման, համայնքահեն զարգացման ծրագրերի, հայրենիք վերադարձողների կայուն վերաինտեգրման և այլ ոլորտներում:
Ծրագրի մասին
Հայկական Կարիտասի «Սաբինե» ծրագիրը տրամադրում է շուրջօրյա խնամք և աջակցություն դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին՝ ընտանեկանին առավելագույն մոտ պայմաններում: Գործունեության հիմքում դժվարին իրավիճակում գտնվող երեխաների և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանությունն ու անվտանգ միջավայրի ստեղծումն է
Ծրագրի առաքելությունն է՝ կանխարգելել երեխաների մուտքը մեծ հաստատություններ և աջակցել նրանց կայուն վերաինտեգրմանը կենսաբանական և/կամ այլ ընտանիքներ՝ առաջնորդվելով բացառապես երեխայի լավագույն շահի ապահովման սկզբունքով:
Աշխատանքի նկարագրություն
Իրականացնել Փոքր խմբային տան շահառուների (8 երեխա և նրանց ընտանիքներ) կարիքների բազմակողմանի գնահատում և սոցիալական ուղեկցում: Տրամադրել մասնագիտական աջակցություն երեխայի խնամքի և պաշտպանության գործընթացում, մասնակցել ճգնաժամային միջամտության, անհատական պլանավորման և ոլորտային համագործակցության աշխատանքներին՝ նպաստելով երեխաների կենսագործունեության համար անվտանգ միջավայրի ապահովմանը, սոցիալական ներառմանն ու ընտանիք վերադարձին:
Աշխատանքային պարտականություններ
- Գնահատում և անհատական պլանավորում
- Իրականացնել թիրախ շահառուների նույնականացում և հաստատություն ընդունվող երեխաների սոցիալական կարիքների բազմակողմանի գնահատում։
- Կազմել և վարել յուրաքանչյուր երեխայի խնամքի և պաշտպանության անհատական զարգացման պլանը (ԱԶՊ)՝ պարբերաբար վերանայելով այն։
- Մասնակցել երեխայի շուրջ ձևավորված մասնագիտական խմբի (հոգեբան, դաստիարակ) քննարկումներին և համագործակցել հաստատության թիմի հետ։
- 2. Աշխատանք կենսաբանական ընտանիքների հետ
- Ուսումնասիրել երեխայի կենսաբանական ընտանիքի սոցիալ-տնտեսական վիճակը և վերադարձի (վերաինտեգրման) հնարավորությունները։
- Կազմակերպել և վերահսկել երեխայի ու նրա ընտանիքի անդամների տեսակցությունները, նպաստել կապի պահպանմանը։
- Իրականացնել խորհրդատվություն ծնողների համար՝ ուղղված նրանց ծնողական հմտությունների զարգացմանը և ընտանիքի վերամիավորմանը։
- Երեխաների իրավունքների պաշտպանություն
- Ներկայացնել և պաշտպանել երեխայի շահերը պետական մարմիններում (ՄՍԾ, դատարան, ԽՀՄ)։
- Ապահովել երեխայի անձնական փաստաթղթերի (ծննդյան վկայական, հաշմանդամության կարգ և այլն) առկայությունը և թարմացումը։
- Աջակցել երեխաներին կրթական, առողջապահական և այլ սոցիալական ծառայություններից օգտվելու հարցում։
- Սոցիալ-հոգեբանական աջակցություն և ճգնաժամային միջամտություն
- Իրականացնել հոգեսոցիալական աջակցություն և արագ արձագանքման գործողություններ ճգնաժամային իրավիճակներում:
- Նախապատրաստել երեխային հաստատությունից դուրս գալուն և անկախ կյանքին կամ որդեգրման/խնամատարության գործընթացին։
- Իրականացնել դեպքի վարում (case management)՝ մուտքից մինչև հետխնամքային հսկողություն։
- Կազմակերպել սոցիալական ներառմանն ուղղված համայնքային միջոցառումներ, ուսուցումներ և թերապևտիկ աշխատանքներ։
- 5. Փաստաթղթավորում և հաշվետվողականություն
- Վարել երեխաների անձնական գործերը՝ համաձայն սահմանված կարգի և գաղտնիության սկզբունքների։
- Կազմել ամսական և եռամսյակային հաշվետվություններ կատարված աշխատանքների վերաբերյալ։
- Մասնակցել ծրագրի պլանավորման, մոնիթորինգի և գնահատման գործընթացներին։
Պահանջվող որակավորում և հմտություններ
- Կրթություն. Բարձրագույն կրթություն սոցիալական աշխատանքի ոլորտում (բակալավր կամ մագիստրոս):
- Փորձ. Առնվազն 2–3 տարվա աշխատանքային փորձ երեխաների և ընտանիքների հետ սոցիալական աշխատանքի ոլորտում:
- Գիտելիքներ. Սոցիալական գնահատման մեթոդների, դեպքի վարման և ոլորտային օրենսդրության ոլորտում:
- Հմտություններ. Փաստաթղթավորման, հաշվետվությունների պատրաստման և ժամանակի արդյունավետ կառավարման կարողություն:
- Անձնային որակներ. Բարձր պատասխանատվություն, էմպատիա, թիմում աշխատելու կարողություն և սթրեսակայունություն:
Դիմելու կարգը
Հետաքրքրված մասնագետները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) և մոտիվացիոն նամակը ` t.simonyan@caritas.am և info@caritas.am էլ. հասցեներին մինչև 2026թ․ ապրիլի 20-ը՝ վերնագրում նշելով՝ «Սոցիալական աշխատող»:
Հարցերի և այլ մանրամասների համար կարող եք զանգահարել 098913816 հեռախոսահամարով աշխատանքային ժամերին (ժ. 9:00-17:30):
Միայն հայտարարության պահանջներին համապատասխանող և նախնական փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:








