«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը, «Կանանց և երեխաների ռեսուրս կենտրոն Վարդենիսում․ Դիմակայուն ապագայի կառուցում» ծրագրի շրջանակներում, հրավիրում է համապատասխան մատակարարներին ներկայացնելու գնային առաջարկ՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի գրասենյակի կարիքների համար նախատեսվող սննդամթերքի և հարակից պարագաների մատակարարման նպատակով։
Գնումը վերաբերում է հիմնականում սուրճի ընդմիջումների կազմակերպման, ինչպես նաև հրուշակագործության դասընթացների ընթացքում օգտագործվող սննդամթերքի և անհրաժեշտ պարագաների ապահովմանը։
Մատակարարի ընտրությունը կիրականացվի ներկայացված գնային առաջարկների գնահատման հիման վրա՝ հաշվի առնելով առաջարկվող ապրանքների համապատասխանությունը սահմանված պահանջներին և առաջարկված գինը։ Նախապատվությունը կտրվի Վարդենիս քաղաքում կամ հարակից տարածքում գործունեություն ծավալող մատակարարներին՝ այլ հավասար պայմանների դեպքում։
Ստորագրված և կնիքված գնային առաջարկները պետք է ուղարկվեն հետևյալ էլեկտրոնային հասցեներին՝
Գնային առաջարկների ներկայացման վերջնաժամկետն է՝ 2026 թվականի մարտի 27-ը, ժամը 18:00-ն ներառյալ։
Թերի լրացված, սահմանված պահանջներին չհամապատասխանող կամ սահմանված ժամկետից ուշ ներկայացված առաջարկները չեն դիտարկվի։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք գրել՝ m.minasyan@caritas.am էլեկտրոնային հասցեին։








