Այս տեսանյութը պատմում է Աստղիկ Կուրղինյանի պատմությունը

Project Details

Project Description

Հայկական Կարիտասի «Կարի կենտրոն կանանց համար» ծրագիրն իրականցվում է դեռ 2007 թվականից։ Երկար տարիների ընթացքում բազում ուսուցանվողներ սովորել և վարպետացել են կարուձևի ոլորտում, սկսել են աշխատել տարբեր արտադրամասերում, նորաձևության ստուդիաներում և ատելիեներում։ Մի շարք կանայք նույնիսկ հիմնել են իրենց բիզնեսը ինչպես Գյումրի քաղաքում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։ Ծրագրի շրջանակներում շատ կանայք կայացել են, ավելի անկախ և ինքնուրույն դարձել։
Սիրով ներկայացնում ենք հաջողակ կանանց վիդեո պատմությունների «Ես կայացել եմ» շարքի երկրորդ հոլովակը, որի հերոսուհին Աստղիկ Կուրղինյանն է։

Ծրագիրը ֆինանսավորվում է Ռենովաբիսի կողմից։