Դու ես

Project Details

Project Description

«Քաղաքացիական մասնակցության և թափանցիկության խթանումը խոշորացված համայնքում նորարարական մեխանիզմների միջոցով» ծրագիրը իրականացվում է «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի կողմից և «Կարիտաս Ֆրանսիայի» ֆինանսական աջակցությամբ Շիրակի մարզի Սարապատ խոշորացված համայնքի 15 բնակավայրերում։

Ծրագրի նպատակն է՝ խթանել մասնակցային և թափանցիկ ինքնակառավարման մեխանիզմների ներդրումը խոշորացված համայնքում, ինչպես նաև որոշումների կայացման գործընթացում ապահովել շահագրգիռ կողմերի ավելի լայն մասնակցությունը՝ նորարարական տեխնոլոգիաների ներդրման միջոցով: Այդ նպատակով ծրագրի գործընկեր «Սմարթ սիթի․ Համայնքային զարգացման նորարարական կենտրոն» ՀԿ-ի կողմից ստեղծվել է “DO_YES” համայնքային մասնակցության առցանց համակարգը, որը Սարապատ խոշորացված համայնքում հաջողությամբ գործարկվելուց հետո փոխանցվելու է ՀՀ Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ ՀՀ այլ բնակավայրերում ներդնելու նպատակով։ Համայնքային մասնակցության “DO_YES” առցանց համակարգի նպատակն է խոշորացված համայնքներում ձևավորել տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության թափանցիկության և հանրային մասնակցության միջավայր՝ ներդնելով ինքնակառավարման նորարարական առցանց տեղեկատվական համակարգ։

“DO_YES” համայնքային մասնակցության առցանց համակարգն ապահովում է հետադարձ կապը քաղաքացիների և համայնքապետարանի միջև, հնարավորություն է տալիս բնակիչներին բարձրաձայնել առկա խնդիրները, լուծումներ առաջարկել և իրենց մասնակցությունն ունենալ նախագծերի իրականացմանը։ Համակարգն ապահովում է համայնքապետարանի գործունեության թափանցիկությունը՝ կենտրոնանալով համայքներում տարբեր ծրագրերի իրականացման, հասարակության իրազեկման և հնարավորինս լայն շերտերի ներգրավման ոլորտների վրա։

Համակարգը հասանելի է Android և iOS օպերացիոն համակարգերում, ինչպես նաև www.do-yes.am հասցեով։