Պատվիրատուն՝ «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը, «Կանանց և երեխաների ռեսուրս կենտրոն Վարդենիսում․ Դիմակայուն ապագայի կառուցում» ծրագրի շրջանակներում, հայտարարում է Վարդենիս համայնքի համար տաքսի ծառայության մատուցման գնանշման հարցում։

Սույն ընթացակարգի արդյունքում ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել տաքսի ծառայության մատուցման պայմանագիր՝ 1 տարի ժամկետով։

Ընտրված մասնակիցը որոշվում է սահմանված ոչ գնային պայմանների և որակական պահանջների համապատասխանության գնահատման հիման վրա, և հաղթող է ճանաչվում համապատասխանող այն մասնակիցը, որը ներկայացրել է ամենացածր գնային առաջարկը։

Ստորագրված և կնիքված գնային առաջարկները պետք է ուղարկվեն հետևյալ էլեկտրոնային հասցեներին՝

info@caritas.am

m.minasyan@caritas.am

 

Գնային առաջարկների ներկայացման վերջնաժամկետն է՝ 2026 թվականի ապրիլի 9-ը, ժամը 18:00-ն ներառյալ։

Թերի լրացված, սահմանված պահանջներին չհամապատասխանող կամ սահմանված ժամկետից ուշ ներկայացված առաջարկները չեն դիտարկվի։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել՝ +37477267287:


Թեմա՝ Տաքսի ծառայության մատուցման գնանշման հրավեր

Մենք հրավիրում ենք Ձեր կազմակերպությանը ներկայացնելու գնային առաջարկ՝ «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի կարիքների համար, «Կանանց և երեխաների ռեսուրս կենտրոն Վարդենիսում․ Դիմակայուն ապագայի կառուցում» ծրագրի շրջանակներում, Վարդենիս համայնքի տարածքում և դրա հետ կապված երթուղիներով 1 տարի ժամկետով տաքսի ծառայությունների մատուցման նպատակով։

 

Ծառայության շրջանակը

Մատակարարը պետք է ապահովի տաքսի/ուղևորափոխադրումների ծառայություններ՝ ներառյալ, բայց չսահմանափակվելով՝

  • քաղաքային ուղևորափոխադրումներ,
  • միջքաղաքային ուղևորափոխադրումներ,
  • պաշտոնական հանդիպումների, այցերի և միջոցառումների սպասարկում՝ ըստ պատվերի։

 

Ծառայության նվազագույն պահանջներ

Մասնակիցը պետք է ապահովի՝

  • պատվերի ժամանակին ընդունում և սպասարկում,
  • անվտանգ և քաղաքավարի սպասարկում,
  • վարորդների պատշաճ վարքագիծ և պատասխանատու աշխատանք,
  • ավտոմեքենաների տեխնիկական պիտանելիություն, մաքրություն և անվտանգություն,
  • անհրաժեշտության դեպքում՝ 24/7 հասանելիություն։

 

Գնային առաջարկի ձևաչափ

Գնային առաջարկը պետք է ներկայացվի Հավելված 1 ձևաչափով և ներառի՝

  • 1 կմ-ի սակագին՝ քաղաքային և միջքաղաքային երթուղիների համար առանձին, եթե դրանք տարբեր են,
  • 4 և 6 տեղ ունեցող ստանդարտ/էկոնոմ դասի մեքենաների սակագներ,
  • սպասելաժամանակի սակագին (եթե կիրառելի է),
  • պատվերի նվազագույն արժեք (եթե կիրառելի է)։

 

Առաջարկին կից անհրաժեշտ փաստաթղթեր

Առաջարկը պետք է ներառի՝

  • կազմակերպության տվյալներ (Հավելված 1),
  • կազմակերպության պետական գրանցման տվյալներ կամ համարժեք փաստաթուղթ,
  • տրանսպորտային միջոցների ցանկ։

Հավելված 1…