Կարող են դիմել Լոռու և Տավուշի մարզերի հյուրանոցները

Պատվիրատուն` «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ն, որը գտնվում է ՀՀ, ք Գյումրի, Հ Սարգսյան փ, նրբ 3 տ8 հասցեում, հայտարարում է գնանշման հարցում, որն իրականացվում է մեկ փուլով:

Սույն ընթացակարգի արդյունքում ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել Հյուրանոցային ծառայությունների մատուցման պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)։

 


Ընտրված մասնակիցը որոշվում է ոչ գնային պայմաններով բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցների թվից` նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով։

Մրցույթի հայտերի բացման և գնահատման նիստի արձանագրությունը կուղարկվի մրցույթի բոլոր մասնակիցներին։

Հայտերի բացումից հետո 1 օրվա ընթացքում շտկումներ կարելի է կատարել բոլոր տվյալներում բացի գնառաջարկից։

Գնանշման մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել գնառաջարկ և կազմակերպության տվյալներ (Հավելված 1) ինչպես նաև հայտարությունում նշված ճաշացանկին համարժեք ճաշացանկ կամ նամակի տեքստում գրավոր հավաստիացում, որ կտրամադրվի հայտարարությունում նշված ճաշացանկը։

 


Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ստորագրված տարբերակով ուղարկել a.hamalbashyan@caritas.am և s.minasyan@caritas.am   հասցեներին մինչև Ապրիլի 6-ը վերնագրում նշելով «Հյուրանոցային ծառայություն IEQE26-5»

 

Ծառայության մատուցման ժամանակահատված   Հունիս 13 – 14 (30 անձ)

Հունիս 19-20 (22 անձ)

Հունիս 27-28 (30 անձ)

Հոկտեմբեր 3-4  (32 անձ)

Վճարումը կկատարվի ծառայության մատուցումից հետո 5 օրյա ժամկետում ըստ ծառայության մատուղման ակտի։ Հյուրանոցային ծառայության ընտրության արձանագրությունը կուղարկվի բոլոր հայտ ներկայացնողներին մինչև ապրիլի 13-ը։

Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել Անի Համալբաշյանին

Հեռախոս՝  +374 93832366

Էլ. Փոստ՝ a.hamalbashyan@caritas.am

 

Կարդալ ավելին․․․ 

IEQE26-5 Հավելված 1․․․