Ծրագիր՝ «Հայաստանի Հանրապետությունում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալիզացում (VolFiRe)»

Հայկական Կարիտասը հայտարարում է փորձագետի ներգրավման մրցույթ՝ ուսումնական մոդուլի մշակման նպատակով՝ «Հայաստանի Հանրապետությունում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալիզացում (VolFiRe)» ծրագրի շրջանակում։

Սույն առաջադրանքի նպատակն է բարձրացնել գենդերային հավասարության և հաշմանդամություն ունեցող անձանց ներառման վերաբերյալ իրազեկվածությունը կամավոր առաջին արձագանքման ծառայություններում։

 


 Դիմելու կարգ

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են մինչև 2026 թ. ապրիլի 13-ը ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը (հավելված 1-ի համաձայն)՝ նամակի վերնագրում նշելով՝«Expert for Developing a Training Module»։

Հայտերն անհրաժեշտ է ուղարկել՝

 


 Ամփոփ տեղեկատվություն ծրագրի մասին

2022 թվականի դեկտեմբերից Հայկական Կարմիր խաչի ընկերակցությունը՝ Հայկական Կարիտասի հետ համատեղ, իրականացնում է «Հայաստանի Հանրապետությունում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալիզացում (VolFiRe)» ծրագիրը։

Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանի մարզերում բնակչության պաշտպանության համակարգերի ամրապնդմանը՝ կամավորական կարողությունների զարգացման միջոցով։

Ծրագիրը ֆինանսավորվում է ՝  Ավստրիական զարգացման գործակալությունը (ԱԶԳ) Ավստրիական Զարգացման համագործակցության (ԱԶՀ) շրջանակում , ինչպես նաևբ Ավստրիական Կարմիր խաչի ընկերակցության և Կարիտաս Ավստրիա /Ինսբրուկ/  համաֆինանսավորմամբ։

 

Ծրագրի իրականացման ժամկետ

01.12.2022 – 31.07.2026