«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությանն անհրաժեշտ է (այսուհետ` «Կազմակերպություն») 2024թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ   և նույն ամսաթվին ավարտված տարվա հատուկ նշանակության ֆինանսական հաշվետվությունների, որոնք ներառում են «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված հաշվետվության 7-րդ, 9-րդ և 11-րդ դաշտերում լրացված տվյալները, ինչպես նաև հատուկ նշանակության ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրությունների տարեկան աուդիտի անցկացում «Հաշվապահական հաշվառման մասին», «Աուդիտորական գործունեության մասին» և «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» ՀՀ օրենքների պահանջների համաձայն: Աուդիտի անցկացման և եզրակացության ներկայացման վերջնաժամկետն է 15․04․2025թ.։

 

Աուդիտ  իրականացնող կազմակերպությունը պետք է բավարարի հետևյալ պայմաններին՝

  • Աուդիտորական կազմակերպության մասին տեղեկությունները «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի (ՀՕ-283-Ն) 6-րդ հոդվածի համաձայն պետք է գրանցված լինեն մասնագիտացված կառույցի` աուդիտորական կազմակերպությունների, աուդիտորների և փորձագետ հաշվապահների ռեեստրում:
  • Աուդիտորական կազմակերպությունը պետք է ունենա ոչ առևտրային կազմակերպության աուդիտի իրականացման առնվազն 5 տարվա փորձ:
  • Աուդիտորական կազմակերպության պատասխանատու աուդիտորը պետք է ունենա ոչ առևտրային կազմակերպությունների աուդիտի մասնակցության առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ և նրա մասին տեղեկությունները «Աուդիտորական գործունեության մասին» (ՀՕ-283-Ն) ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն պետք է գրանցված լինեն Հայաստանի աուդիտորների և փորձագետ-հաշվապահների պալատի կողմից վարվող աուդիտորական կազմակերպությունների, աուդիտորների և փորձագետ հաշվապահների ռեեստրում:
  • Լինել ազգային կամ միջազգային հաշվապահական ասոցիացիայի անդամ։
  • Ունենալ միջազգային դոնորների ֆինանսավորած ծրագրերի աուդիտի ապացուցելի փորձ։

 

2․ Մեթոդաբանություն և ստանդարտներ

Աուդիտորը պետք է․

  • Աուդիտը իրականացնի Միջազգային աուդիտի ստանդարտներին (ISA) համապատասխան։
  • Պահպանի Միջազգային հաշվապահների ֆեդերացիայի (IFAC) էթիկայի օրենսգիրքը։
  • Ներկայացնի նմուշառման մեթոդաբանությունը հաշվետվության մեջ։

3․ Ժամանակացույց

Արդյունք Վերջնաժամկետ
Նախնական հաշվետվության ներկայացում 30.03.2025
Վերջնական հաշվետվության ներկայացում 15.04.2025

 

4․ Դիմելու կարգ

Հետաքրքրված աուդիտորական ընկերությունները հրավիրվում են ներկայացնելու իրենց առաջարկները, ներառյալ․

  1. Ընկերության համառոտ նկարագրությունը, որակավորումները և փորձը։
  2. Գրանցման փաստաթղթի պատճեն։
  3. Աուդիտորական թիմի ղեկավարի և անդամների կենսագրականները։
  4. Աուդիտի գործընթացի, մեթոդաբանության և ժամանակացույցի նկարագրությունը։
  5. Ֆինանսական առաջարկ՝ ներառյալ վճարները, հարկերը, ճանապարհածախսերը և այլ ծախսերը։

Հայտերը անհրաժեշտ է ուղարկել մինչև 20․02․2025թ․ finance@caritas.am, info@caritas.amէլ․ հասցեներով։