Գնման առարկա՝ Մեծահասակ պացիենտի խնամքի և տնային խնամքի հմտությունների ուսուցման սիմուլյացիոն մանեկեն
Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ուղարկել procurement@caritas.am հասցեին մինչև հոկտեմբերի 22-ը ժամը 17։00-ն
Պարտադիր ուսուցման հնարավորություններ
Մանեկենը պետք է հնարավորություն տա իրականացնել հետևյալ գործնական հմտությունների ուսուցում.
- Ընդհանուր խնամք և հիգիենա
- մարմնի ընդհանուր հիգիենա,
- անկողնային պայմաններում մարմնի լվացում,
- անձնական հիգիենա,
- ինտիմ հիգիենա,
- մազերի լվացում,
- մազերի սանրում և չորացում,
- հագուստի փոփոխություն,
- տարեց անձի ամենօրյա խնամքի գործողություններ։
- Բերանի խոռոչի խնամք
Մանեկենը պետք է հնարավորություն տա
- բերանի խոռոչի հիգիենայի ուսուցում,
- ատամների մաքրման ուսուցում,
- լինդերի խնամք,
- շարժական մասնակի ատամնաշարի հեռացում,
- ատամնաշարի մաքրում,
- ատամնաշարի տեղադրում։
- Պացիենտի դիրքավորում և տեղափոխում
Մանեկենը պետք է հնարավորություն տա գործնականում ուսուցանել
- բուժառուի շրջում,
- կողային դիրքավորում,
- մեջքի վրա դիրքավորում,
- անկողնում վերադիրքավորում,
- նստեցում,
- անկողնուց տեղափոխում,
- անվտանգ բարձրացում և տեղափոխում,
- սահմանափակ շարժունակություն ունեցող տարեց անձի հետ աշխատելու տեխնիկա։
- Պառկելախոցերի կանխարգելում
Մանեկենը պետք է հնարավորություն տա ուսուցանել
- պառկելախոցների ռիսկի գոտիների ճանաչում,
- ճնշման նվազեցման սկզբունքներ,
- բուժառուի պարբերական վերադիրքավորում,
- մաշկի զննում,
- մաշկի հիգիենա,
- պառկելախոցների կանխարգելման միջոցառումներ։
- Պառկելախոցների գնահատում և խնամք
Մանեկենը պետք է ունենա պառկելախոցների տարբեր աստիճանների ուսումնական ներկայացում, այդ թվում՝ առնվազն 2-րդ, 3-րդ և 4-րդ աստիճանի ախտահարումների օրինակներ։
Պետք է հնարավոր լինի դրանց միջոցով ուսուցանել.
- պառկելախոցի տեսողական գնահատում,
- ախտահարման աստիճանի տարբերակում,
- վերքի շրջակա մաշկի գնահատում,
- մաքրում,
- խնամք,
- վիրակապում,
- վիրակապի փոփոխություն,
- հետագա խնամքի պլանավորում։
- Վերքերի խնամք և վիրակապում
Մանեկենը պետք է ունենա փոխարինելի վերքերի ուսումնական մոդուլներ, որոնք հնարավորություն կտան աշխատել առնվազն հետևյալ տեսակի վնասվածքների հետ
- վիրաբուժական կարով վերք,
- պատռված վերք,
- քերծվածք։
Պետք է հնարավոր լինի իրականացնել
- վերքի գնահատում,
- վերքի մաքրում,
- վերքի խնամք,
- վերքի ծածկում,
- վիրակապի տեղադրում,
- վիրակապի հեռացում,
- վիրակապի փոփոխություն։
- Դիաբետիկ ոտքի խնամք
Մանեկենը պետք է հնարավորություն տա ուսուցանել
- ոտնաթաթի զննում,
- մաշկի վիճակի գնահատում,
- վնասվածքների հայտնաբերում,
- խոցերի հայտնաբերում,
- ոտնաթաթի հիգիենա,
- դիաբետիկ ոտքի խնամքի հիմնական սկզբունքներ,
- ռիսկային նշանների վաղ հայտնաբերում։
- Շնչառական խնամք
- բուժառուի ճիշտ դիրքավորում շնչառական դժվարության դեպքում,
- թթվածնային դիմակի տեղադրում,
- քթային թթվածնային կատետերի կիրառման ուսուցում,
- ինհալացիոն թերապիայի ուսուցում,
- շնչառական խնամքի հիմնական հմտություններ։
- Տարեց անձի մաշկի և ընդհանուր վիճակի դիտարկում
Մանեկենը պետք է օգտագործվի նաև ուսուցանելու
- մաշկի վիճակի դիտարկում,
- կարմրության և վնասվածքների հայտնաբերում,
- պառկելախոցի վաղ նշանների ճանաչում,
- վերքերի փոփոխությունների դիտարկում,
- խնամքի կարիքների գնահատում,
- անհրաժեշտության դեպքում բուժաշխատողին ուղղորդելու որոշում։
- Մանեկենի անատոմիական և կառուցվածքային պահանջներ
Մանեկենը պետք է
- ներկայացնի մեծահասակ մարդու ամբողջական մարմին,
- ունենա բնական չափերին մոտ կառուցվածք,
- ունենա շարժական վերջույթներ,
- հնարավորություն տա տարբեր դիրքավորում իրականացնել,
- ունենա փափուկ, մաշկին մոտ ուսումնական մակերես,
- լինի բազմակի օգտագործման համար նախատեսված,
- թույլ տա մաքրել և ախտահանել մակերեսները,
- լինի լատեքսազերծ։
- Պարտադիր ուսումնական բաղադրիչներ
Մանեկենը պետք է ներառի
- ամբողջական մեծահասակ մարդու մարմին,
- շարժական վերին և ստորին վերջույթներ,
- շարժական մասնակի ատամնաշար,
- պառկելախոցների ուսումնական ներկայացումներ,
- վերքերի ուսումնական մոդուլներ,
- վիրաբուժական կարի ուսումնական մոդուլ,
- դիաբետիկ ոտքի ուսումնական մոդուլ,
- ներարկման/մաշկային խնամքի համապատասխան ուսումնական բաղադրիչներ,
- անհրաժեշտ ուսումնական պարագաներ,
- մանեկենի օգտագործման և խնամքի հրահանգ։








