«Հայկական Կարիտաս»  բարեսիրական հասրարական կազմակերպությունը «Տնային խնամքի խթանումը Հայաստանում» ծրագրի շրջանակններում հրավիրում է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին մասնակցելու դեղորայքի մատակարարման նպատակով անցկացվող գնահարցման գործընթացին։

Գնահարցման շրջանակում շահագրգիռ կազմակերպությունները կարող են ներկայացնել իրենց գրավոր գնառաջարկները՝ համաձայն կից ներկայացված գնառաջարկի ձևաթղթի։

 

Գնառաջարկ ներկայացնելու կարգը

  1. Մասնակիցները պետք է՝
    • ներբեռնեն կցված գնառաջարկի ձևաթուղթը,
    • ամբողջությամբ և ճշգրիտ լրացնեն այն,
    • հաստատեն կազմակերպության կնիքով և ստորագրությամբ։
  2. Լրացված և ստորագրված ձևաթուղթը պետք է սկանավորվի և ուղարկվի էլեկտրոնային եղանակով։

 

Գնառաջարկի ներկայացման վերջնաժամկետը

📅 Մինչև՝ « 12» 01 2026 թ.։

Գնառաջարկի ուղարկման էլ. հասցե

📧  info@caritas.am

 

Պայմաններ

  • Գնառաջարկով ներկայացված գները պետք է լինեն ՀՀ դրամով, ներառեն բոլոր հարկերը, տուրքերը և դեղորայքի մատակարարման հետ կապված բոլոր ծախսերը։
  • Ներկայացված գները պարտադիր պետք է գործեն 1 (մեկ) տարի ժամկետով՝ «Հայկական Կարիտաս» կազմակերպության «Տնային խնամքի խթանումը Հայաստանում» ծրագրի  համար։
  • Գնառաջարկները պետք է ներկայացվեն բացառապես կցված ձևաթղթի միջոցով։
  • Ուշ ներկայացված, թերի լրացված կամ չստորագրված գնառաջարկները չեն դիտարկվի։
  • Հայկական Կարիտաս կազմակերպությունն իրեն իրավունք է վերապահում մերժել ցանկացած կամ բոլոր գնառաջարկները՝ առանց հիմնավորման։

 

Լրացուցիչ տեղեկատվություն

Հարցերի դեպքում կարող եք դիմել՝
📞 Հեռախոս՝ +374-98-885-775

 

Գնահարցման ձևաթերթ…