ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ
25 ապրիլի, 2025թ․
- ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Հայկական Կարիտասը բարեսիրական հասարակական կազմակերպություն է, որը գործում է Հայաստանի Հանրապետությունում 1995 թվականից, և ներկայումս իրականացնում է տարբեր ծրագրեր հետևյալ ռազմավարական ուղղություններով՝ երեխաների, տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանություն և խնամք, համայնքային զարգացում և աղետների ռիսկի կառավարում, միգրացիա, ինտեգրում և արագ արձագանքում:
2024թ․ հոկտեմբերից Հայկական Կարիտասն իրականացնում է «Կառուցենք կամուրջներ. Հայաստանում փախստականների և տեղական համայնքների սոցիալ-տնտեսական ինտեգրում և դիմակայության բարձրացում» ծրագիրը՝ Կարիտաս կոնֆեդերացիայի անդամ կազմակերպությունների ֆինանսավորմամբ։ Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և տեղական համայնքների սոցիալ-տնտեսական ինտեգրմանն ու դիմակայունության բարձրացմանը՝ ապահովելով արժանապատիվ կյանք և կայուն զարգացում։
2024թ․ նոյեմբերից Հայկական Կարիտասն իրականացնում է «Three4ResilientArmenia: Կայուն կենսամիջոցների, ձեռնարկատիրության զարգացման և զբաղվածության հնարավորությունների խթանում տեղահանված և հյուրընկալող համայնքների համար» ծրագիրը՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ։ Ծրագրի նպատակն է խթանել Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և ընդունող համայնքների սոցիալական համախմբումը և տնտեսական ինտեգրումը։
Երկու ծրագրի բնակարանային աջակցության բաղադրիչի շրջանակում իրականացվելու են փոքրածավալ վերանորոգումներ ընտրված շահառուների բնակարանային պայմանների բարելավման նպատակով։
Փոքրածավալ վերանորոգումների բաղադրիչն իրականացնելու նպատակով հայտարարվում է բաց մրցույթ՝ երկու ծրագրի շրջանակներում շինարարական նյութերի գնման համար։
- «Կառուցենք կամուրջներ. Հայաստանում փախստականների և տեղական համայնքների սոցիալ-տնտեսական ինտեգրում և դիմակայության բարձրացում» ծրագրի բնակարանային աջակցության բաղադրիչն իրականացվում է հետևյալ տարածքներում․
- Սյունիքի մարզ․
- Շիրակի մարզ․
- Լոռու մարզ․
- Երևան և երևանամերձ համայնքներ։
- «Three4ResilientArmenia: Կայուն կենսամիջոցների, ձեռնարկատիրության զարգացման և զբաղվածության հնարավորությունների խթանում տեղահանված և հյուրընկալող համայնքների համար» ծրագրի բնակարանային աջակցության բաղադրիչն իրականացվում է հետևյալ տարածքներում․
- Արարատի մարզ․
- Գեղարքունիքի մարզ․
- Երևան և երևանամերձ համայնքներ։
- ԸՆՏՐՎԱԾ ՄԱՏԱԿԱՐԱՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ
- Ապահովել մատակարարվող շինանյութերի համապատասխանությունը տեխնիկական պահանջներին և ստանդարտներին։
- Ապահովել հարթ և անվտանգ գնումների գործընթացի կազմակերպում։
- Ապահովել շինանյութերի ժամանակին և անխափան առաքում։
- ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ
Բաց մրցույթին կարող են մասնակցել և գնառաջարկ ներկայացնել ինչպես շինանյութեր մատակարարող ցանցային ընկերությունները, որոնք ունեն մասնաճյուղեր ծրագրի թիրախ տարածքներում, այնպես էլ ծրագրի թիրախ տարածքներում գործող տեղական (համայնքային, մարզային) խանութները։
Տեղական (համայնքային, մարզային) խանութները կդիտարկվեն այն մարզերում, որտեղ գործում են, իսկ խանութների ցանցերը կարող են գնահատվել բոլոր թիրախ տարածքների կամ դրանց մի մասի համար։
Իրավասու մատակարարները պետք է համապատասխանեն ստորև նշված չափորոշիչներին։
- Ունենան պետական գրանցում և համապատասխանեն Հայաստանի Հանրապետությունում գործող անվտանգության ստանդարտներին և համապատասխան միջազգային կարգավորումներին․
- Ունենան պահեստավորված շինանյութեր, որոնք համապատասխանում են պահանջվող տեխնիկական բնութագրերին։
- Ապահովեն մատակարարվող շինանյութերի որակի վերահսկողությունը և համապատասպանությունը կիրառելի տեխնիկական ստանդարտներին։
- Երաշխավորեն, որ առաջարկվող գները և պայմանները կմնան անփոփոխ գնառաջարկների ներկայացումից հետո առնվազն վեց ամսվա ընթացքում։
Գնահատման չափորոշիչներ և դրանց կշիռն ընդհանուր գնահատականում
Մատակարարների ընտրությունը կիրականացվի հետևյալ կշված չափորոշիչների հիման վրա։
Չափորոշիչ | Կշիռն ընդհանուր գնահատականի մեջ |
Առաջարկված շինանյութերի լավագույն գինը | 55% |
Թիրախային մարզերում գործող խանութների առկայությունը և մեծածախ քանակների հասանելիությունը | 15% |
Առաքման պայմանները՝ ներառյալ հուսալիությունը, սահմանված ժամանակին, անվճար կամ մատչելի սակագնով առաքումը։
Մատակարարները պարտավոր են երաշխավորել, որ նյութերը/ապրանքները կփաթեթավորվեն ապահով ձևով՝ վնասներից խուսափելու նպատակովI |
30% |
Նշում. Համարժեք գնահատականների դեպքում Հայկական Կարիտասի հետ նախկինում ունեցած հաջող համագործակցությունը կդիտարկվի որպես առավելություն։
- ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
- Հայտերը ներկայացնելու համար խնդրում ենք լրացնել սույն հայտարարությանը կից Հավելվածներ 1-ը, 2-ը, և 3-ը և ստորագրված, կնքված փաստաթղթերը ներկայացնել հետևյալ էլ. հասցեներին՝ v.gasparyan@caritas.am, info@caritas.am ոչ ուշ, քան 2025թ․ մայիսի 10-ը։
Լրացման ենթակա փաստաթղթերը կարող եք գտնել հետևյալ հղումներով՝
- Հավելված 1` ընդհանուր տեղեկատվություն հայտատու ընկերության մասին
- Հավելված 2՝ Ընկերության խանութների հասցեների և առաքման պայմանների ցանկ
- Հավելված 3՝ Շինարարական նյութերի գնային առաջարկի ներկայացման ձև
- Գնային առաջարկները պետք է ներկայացվեն հայկական դրամով՝ երկու տարբերակով՝
- Մանրածախ և մեծածախ գներ՝ ներառյալ հարկերը, տուրքերը և ՀՀ օրենսդրությամբ սահմանված պարտադիր վճարները․
- Մանրածախ և մեծածախ գներ՝ առանց ԱԱՀ-ի։
- Եթե հայտատու ընկերությունը չունի Հավելված 3-ում նշված ապրանքանիշերի նյութերը, ապա կարող է նշել նույն կատեգորիայի և որակի այլընտրանքային նյութեր։
- Բաց մրցույթի հետ կապված հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ +374 43 057201