«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն «Հայաստանում պարենային անվտանգության կայուն լուծումներ» ծրագրի շրջանակներում հայտարարում է սննդամթերքի գնանշման հարցում Գյումրի քաղաքի երկու մանկապարտեզների համար։
Սույն ընթացակարգի արդյունքում ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել «Սննդամթերքի մատակարարման» պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)։
Ընտրված մասնակիցը որոշվում է ոչ գնային պայմաններով բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցների թվից` նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով։
Ստորագրված, կնիքված և սքան արված գնային առաջարկները /տես կից հավելված 1 / փակ ծրարով անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ, Շիրակի մարզ,քաղաք Գյումրի, Հ․Սարգսյան 3/8 հասցեով մինչև մարտի 27-ը ժամը 10։00-ին ։
Հայտերի բացումը տեղի կունենա ՀՀ, Շիրակի մարզ,քաղաք Գյումրի, Հ․Սարգսյան 3/8 2025թ. մարտի 28-ին ժամը 10։00-ին։
Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել Գայանե Նորիկյանին
Հեռախոս՝ 055-544-500
Էլ. փոստ g.norikyan@caritas.am
Պատվիրատու “Հայկական Կարիտաս” ԲՀԿ