Ծրագրի անվանումը` | «ԵՄ-ն հանուն Հայաստանի համայնքներում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի» |
Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ | 18.07.2024 |
Իրականացման վերջնաժամկետը` | 2 ամիս |
Քանակը` | 4 շինություն |
Տարածքը` | Շիրակի մարզ |
«Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ն գործում է Հայաստանում 1995 թվականից և ներկայումս իրականացնում է տարբեր ծրագրեր հետևյալ ոլորտներում՝ սոցիալական պաշտպանություն, երեխաների խնամք, տարեցների խնամք, հաշմանդամություն ունեցող անձանց աջակցություն, համայնքային զարգացում, հանրային առողջապահություն, միգրացիա և վերադարձողների վերաինտեգրում, աղետների ռիսկի կառավարում և մարդասիրական օգնություն:
2023թ․ սեպտեմբերից «Հայկական Կարիտաս»-ը իրականացնում է «Վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության խթանում Շիրակի մարզի համայնքներում» միջոցառումը: Միջոցառումն իրականացվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (ԳԴՀ ՏՀԶՆ) ֆինանսական աջակցությամբ իրականացվող «ԵՄ-ն հանուն Հայաստանի համայնքներում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից որպես «Բնական պաշարների կառավարում և էկոհամակարգային ծառայությունների պահպանություն Հարավային Կովկասում գյուղական տարածքների կայուն զարգացման համար» (ԷԿՈսերվ) ծրագրի մաս։
Վերը նշված ծրագրի շրջանակում «Հայկական Կարիտաս»-ն այս փուլում հայտարարում է Էներգաարդյունավետ մետաղապլաստե դռների և պատուհանների պատրաստման և տեղադրման ծառայությունների գնման հրավեր։
Բոլոր գնանշման հայտ ներկայացնողները պետք է հանձնեն իրենց առաջարկները՝ լրացնելով սույն փաստաթղթին կից ուղարկվող Հավելված 1-ը և Հավելված 2-ը:
Գնանշման վերջնաժամկետը և ներկայացման եղանակը
Բոլոր գնանշումները պետք է ներկայացվեն ներքևում նշված հասցեով ոչ ուշ քան․
Ամիս/ամսաթիվ՝ հուլիս 18, 2024՝ մինչև աշխատանքային օրվա ավարտը
Հասցե՝ «Հայկական Կարիտաս»-ի գլխամասային գրասենյակ
Գյումրի 3118, Հ. Սարգսյան փ., նրբ. 3, տուն 8, (+374 312) 57201 – գրասենյակ կամ
PDF տարբերակով՝ հետևյալ էլ-հասցեներին․ info@caritas.am, edgar.hakobyan@caritas.am
Պարզաբանումներ
Գնանշման հարցման վերաբերյալ որևէ պարզաբանում կարիք ունեցող մատակարարները կարող են գրավոր դիմել «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ին կամ կապ հաստատել ծրագրի համակարգող Էդգար Հակոբյանի հետ +374 93 22 79 05 հեռախոսահամարով։
Նկարագիրը և պայմանները.
Սույն տեխնիկական առաջադրանքով նախատեսվում է ստորև աղյուսայկով ներկայացված բնակավայրերի շինություններում պատրաստել և տեղադրել էներգաարդյունավետ մետաղապլաստե դռներ և պատուհաններ։
Բնակավայրեր և տեղամասեր
ՀՀ | Համայնք/բնակավայր | Օբյեկտի անվանում, տեղադրման կետ | Դուռ պատուհանների քանակ, քմ |
1 | Աշոցք/Արփենի | Համայնքային կենտրոն, | Դուռ /17 քառ․մ/ պատուհան /32 քառ․ մ/ |
2 | Աշոցք/Գոգհովիտ | Համայնքային կենտրոն, | Դուռ /33 քառ․մ/ պատուհան /34 քառ․ մ/ |
3 | Աշոցք/Մուսաելյան | Վարչական շենք/համայնքային կենտրոն | Պատուհանների փոխարինում 9 հատ /13 քառ․ մ/, արտաքին դուռ- 3 հատ, 6.2ք.մ. |
4 | Աշոցք/ Սալուտ | Համայնքային կենտրոն | Նկուղի դուռ – 2.6 քառ.մ, պատուհան – 1 քառ.մ |
5 | Աշոցք/ Սալուտ | Համայնքային կենտրոն | Նախամուտք – 34 ք.մ., մուտքի դուռ-2.4 ք.մ. |
Ծառայության մատուցման ընդհանուր պահանջներ
- Այցելել տեղամասեր, ճշգրտել դուռ պատուհանների վերջնական չափսերը,
- Բոլոր հիմնական մուտքի դռերը պետք է պատրաստված լինեն ջերմախզիչ միջուկով այլումինե պրոֆիլներով,
- Գնառաջարկը իր մեջ պարունակելու է ըստ տեղամասերի տեղադրվող դուռ, պատուհանների էսքիզները, օգտագործվող պրոֆիլների, մետաղե փականների մասին տեղեկատվություն,
- Ծառայությունների մատուցումը իր մեջ ներառելու է տեղամասերում հին պատուհանների ու դռների քանդման և նորերի տեղադրումից հետո բացվածքների վերականգնումը սվաղի միջոցով, փոխարինված պատուհանների համար տեղադրել պատուհանագոգեր,
- Դուռ, պատուհաններին տրամադրվում է առնվազն 5 տարվա երաշխիք,
- Մետաղապլաստե դուռն ու պատուհանները պետք է համապատասխանեն հետևյալ նվազագույն պահանջներին.
- Պրոֆիլի գույնը՝ սպիտակ,
- Պրոֆիլի հաստությունը՝ 60 մմ,
- Ապակեփաթեթը 4+4 մմ, ընդհանուր հաստությունը ոչ պակաս 20 մմ,
- Խցիկների քանակը՝ 3,
- Ապակին թափանցիկ,
- Ամրանավորող պողպատի պրոֆիլի հաստությունը ոչ պակաս քան 1,2 մմ,
- Պատուհանների համար անհրաժեշտ է նախատեսել նաև պատուհանագոգեր՝ չափերը ճշտել տեղում,
- Ալյումինե դուռը պետք է համապատասխանի հետևյալ նվազագույն պահանջներին.
- պրոֆիլի գույնը սպիտակ;
- պրոֆիլի հաստությունը 60 մմ;
- ապակեփաթեթը 4+4 մմ, ընդհանուր հաստությունը 20 մմ;
- Պատուհանները պետք է ունենան բարդ փական,
- Աշխատանքները պետք է իրականացվեն կազմակերպությունների միջև ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելուց հետո մեկամսյա ժամկետում:
Մասնակցության պայմանները.
- Որպես հայտատու կարող են հանդես գալ տեղական իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություններ, անհատ ձեռներեցներ կամ անձինք, որոնք նախկինում ունեցել են ոլորտային դրական փորձ, (առնվազն 5 տարի),
- Կառավարման և վարչական կազմակերպությունների /մարմինների (հանրային և մասնավոր), համայնքների և միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքային փորձ,
- Հայտատուի կողմից վերջին երեք (3) տարիների ընթացքում կատարած շինարարական աշխատանքների միջին տարեկան ծավալը պետք է առնվազն կազմի հայտի արժեքի չափով,
- Առաջադրանքի կատարման համար Հայաստանում գործող համապատասխան օրենսդրական դաշտի իմացություն,
- Գնային առաջարկը անհրաժեշտ է ներկայացնել՝ լրացնելով Հավելված 1 և Հավելված 2
- Հայտում նշվում են օգտագործվող նյութերի և համալրող մասերի արտադրման երկիրը։
- Հայտը չի դիտարկվի ծառայության մատուցման ընթացքում ռուսական արտադրության որևէ նյութ, սարք, արտադրանք կիրառելու պարագայում։
Վճարման ժամանակացույցը
- Ներկայացվող գնառաջարկը պետք է ներառի ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր հարկերը, բացառությամբ ԱԱՀ-ի՝ սույն ծրագրի շրջանակում ձեռք բերվող ապրանքների և մատուցվող ծառայությունների 80%-ն ազատված են ԱԱՀ-ից և մաքսատուրքից, իսկ 20% գումարը հանդիսանում է ներդրում, որն ազատված չէ ԱԱՀ-ից։
- Վճարումը կիրականացվի՝ համաձայն փաստացի կատարված աշխատանքի և հանձման-ընդունման ակտերի:
Ցուցումներ մատակարարներին
1) գնանշման համար կիրառվող լեզուն՝ հայերեն,
2) բոլոր գները պետք է ներկայացվեն ՀՀ դրամով, առանց ԱԱՀ,
3) առաջարկները պետք է ներառեն պահանջվող փաստաթղթերը,
4) առաջարկները պետք է ներկայացվեն փակ ծրարով (ոչ էլեկտրոնային տարբերակով ուղարկելու դեպքում),
5) գնանշմանը կից պետք է ուղարկել լրացված Հավելվածներ 1-ը և 2-ը։
4․ Գնանշումները կմերժվեն հետևյալ դեպքերում
ա) թերի ներկայացում (օրինակ ՝ բացակայող փաստաթղթեր, հավելվածներ),
բ) չեն համապատասխանում պահանջվող տեխնիկական պայմաններին,
գ) ներկայացվել են հրավերի սահմանված վերջնաժամկետից հետո:
Գնահատման չափանիշներ
Գնահարցումները կգնահատվեն ըստ գին-որակ հարաբերակցության և որպես տեխնիկապես առավել ընդունելի առաջարկ, որը կհամապատասխանի «Հայկական Կարիտաս»-ի առաքման ժամանակացույցի պահանջներին.
ա) համապատասխանությունը բնութագրերին/տեխնիկական պահանջներին,
բ) անհրաժեշտ պահին ապրանքը մատակարարելու կարողությունը,
գ) գնահարցմանը ներկայացված ապրանքի որակը,
դ) մատակարարման համար նախատեսված ժամկետները,
ե) առաջարկվող սակագները և առաջարկվող զեղչերը,
զ) առաջարկվող երաշխիքային պայմանները,
ը) նախկինում իրագործված նախագծերը։