Ծրագրի անվանումը` «ԵՄ-ն  հանուն Հայաստանի համայնքներում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի»
Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 18.07.2024
Իրականացման վերջնաժամկետը` 2 ամիս
Քանակը` 20 շինության վերահսկում /29 միջոցառում/
Տարածքը` Շիրակի մարզ

 

Նկարագիրը և պայմանները.

«Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ն գործում է Հայաստանում 1995 թվականից և ներկայումս իրականացնում է տարբեր ծրագրեր հետևյալ ոլորտներում՝ սոցիալական պաշտպանություն, երեխաների խնամք, տարեցների խնամք, հաշմանդամություն ունեցող անձանց աջակցություն, համայնքային զարգացում, հանրային առողջապահություն, միգրացիա և վերադարձողների վերաինտեգրում, աղետների ռիսկի կառավարում և մարդասիրական օգնություն:

 

2023թ․ սեպտեմբերից «Հայկական Կարիտաս»-ն իրականացնում է «Վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության խթանում Շիրակի մարզի համայնքներում» միջոցառումը:    Միջոցառումն իրականացվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (ԳԴՀ ՏՀԶՆ) ֆինանսական աջակցությամբ իրականացվող «ԵՄ-ն հանուն Հայաստանի համայնքներում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից որպես «Բնական պաշարների կառավարում և էկոհամակարգային ծառայությունների պահպանություն Հարավային Կովկասում գյուղական տարածքների կայուն զարգացման համար» (ԷԿՈսերվ) ծրագրի մաս։

 

Վերը նշված ծրագրի շրջանակում «Հայկական Կարիտաս»-ն այս փուլում հայտարարում է ստորև նշված կառույցների միջոցառումների որակի տեխնիկական հսկողի ծառայությունների գնման հրավեր:

 

Բնակավայրեր և տեղամասեր

 

ՀՀ Համայնք/բնակավայր Օբյեկտի անվանում, տեղադրման կետ Միջոցառման տեսակ
1 Ախուրյան/ Կառնուտ Մանկպարտեզ 15կՎ ՖՎ համակարգ
2 Ախուրյան/ Ջրառատ Մանկապարտեզ 20կՎ ՖՎ համակարգ
3 Ախուրյան/ Բայանդուր Մանկապարտեզ 15կՎ ՖՎ համակարգ
4 Ախուրյան/ Ջաջուռավան Մանկապարտեզ 10կՎ ՖՎ համակարգ
5 Ախուրյան/ Հացիկ Մանկապարտեզ 5.5կՎ ՖՎ համակարգ
6 Ախուրյան/ Շիրակ Մանկապարտեզ 5.5 կՎ ՖՎ համակարգ
7 Արթիկ/ Լեռնակերտ Մանկապարտեզ 8կՎ ՖՎ համակարգ
8 Արթիկ/ Մեծ Մանթաշ Մանկապարտեզ 8կՎ ՖՎ համակարգ
9 Արթիկ/ Պեմզաշեն Արվեստի դպրոց 5.5կՎ ՖՎ համակարգ
10 Արթիկ/ Սպանդարյան Մանկապարտեզ 5.5կՎ ՖՎ համակարգ
11 Աշոցք/Ցողամարգ Համայնքային կ-ն 5.5կՎ ՖՎ համակարգ
12 Աշոցք/ Սալուտ Համայնքային կ-ն 5.5կՎ ՖՎ համակարգ
13 Անի/Սառնաղբյուր Մանկապարտեզ 10կՎ ՖՎ համակարգ
14 Անի/ Լանջիկ Համայնքային կ-ն 6.5կՎ ՖՎ համակարգ
15 Ախուրյան/Կառնուտ Մանկապարտեզ 470 ք.մ կտուրի ջերմամեկուսացում
16 Ախուրյան/Ջրառատ Մանկապարտեզ 470 ք.մ. կտուրի ջերմամեկուսացում
17 Ախուրյան/Բայանդուր Մանկապարտեզ 470 ք.մ կտուրի ջերմամեկուսացում
18 Ախուրյան/Ջաջուռավան Մանկապարտեզ 125 ք.մ. կտուրի ջերմամեկուսացում
19 Ախուրյան/Հացիկ Մանկապարտեզ 610 ք.մ. կտուրի ջերմամեկուսացում
20 Ախուրյան/Շիրակ Մանկապարտեզ 413 ք.մ. կտուրի ջերմամեկուսացում
21 Անի/Սառնաղբյուր Մանկապարտեզ 710 ք.մ. կտուրի ջերմամեկուսացում
22 Աշոցք/Ցողամարգ Երիտասարդական կենտրոն 185 ք.մ. կտուրի ջերմամեկուսացում
23 Աշոցք/ Գոգհովիտ Համայնքային կ-ն 310 ք.մ. կտուրի ջերմամեկուսացում
24 Աշոցք/ Արփենի Համայնքային կ-ն 310 ք.մ. կտուրի ջերմամեկուսացում
25 Աշոցք/ Մուսաելյան Մանկապարտեզ 185 ք.մ. կտուրի ջերմամեկուսացում
26 Աշոցք/Արփենի Համայնքային Կենտրոն  Դուռ /17 քառ․մ/

պատուհան /32 քառ․ մ/

27 Աշոցք/Գոգհովիտ Համայնքային կենտրոն Դուռ /33 քառ․մ/

պատուհան /34 քառ․ մ/

28 Աշոցք/Մուսաելյան Վարչական շենք/

համայնքային կենտրոն

Պատուհանների փոխարինում 9 հատ /13 քառ․ մ/

Արտաքին դռներ – 3 հատ /6.2ք.մ/

29 Աշոցք/ Սալուտ Համայնքային կենտրոն Նկուղի դուռ – 2.6 քառ.մ, պատուհան – 1 քառ.մ

Նախամուտք – 34ք.մ, արտաքին պատեր, մուտքի դուռ – 2.4ք.մ.

 

Ինքնակենսագրականի վերջնաժամկետը և ներկայացման եղանակը

Բոլոր ինքնակենսագրականները պետք է ներկայացվեն ներքևում նշված հասցեով ոչ ուշ քան․

Ամիս/ամսաթիվ՝ հուլիս 18, 2024՝ մինչև աշխատանքային օրվա ավարտը

Հասցե՝  «Հայկական Կարիտաս»-ի գլխամասային գրասենյակ

Գյումրի 3118,  Հ. Սարգսյան փ., նրբ. 3, տուն 8, (+374 312) 57201 – գրասենյակ կամ

PDF տարբերակով՝ հետևյալ էլ-հասցեին․ info@caritas.am, edgar.hakobyan@caritas.am .

Պարզաբանումներ

 

Գնանշման հարցման վերաբերյալ որևէ պարզաբանում կարիք ունեցող անձինք կամ կազմակերպությունները կարող են գրավոր դիմել «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ին կամ կապ հաստատել ծրագրի համակարգող Էդգար Հակոբյանի հետ +37493227905 հեռախոսահամարով։

 

Ծառայության մատուցման ընդհանուր պահանջներ

  1. Շինարարական աշխատանքների կատարման ընթացքում իրականացնել շինարարության որակի տեխնիկական հսկողություն ամենօրյա ռեժիմով ՝ համաձայն Քաղաքաշինության նախարարի թիվ 44 առ 28,04,1998 «ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳ» հրամանի կետերին համաձայն։
  2. Գնահատել և հսկել աշխատանքների կատարման ժամանակահատվածը պայմանագրերին համապատասխան ժամանակացույցով՝ շինարարական աշխատանքներն ավարտելու նպատակով,
  3. Իրականացնել հսկողություն շինարարական տեղամասերում աշխատանքների կատարման ընթացքում անվտանգության կանոնները պահպանելու նպատակով։

 

Մասնակցության պայմանները.

  • Որպես հայտատու կարող են հանդես գալ տեղական իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություններ, անհատ ձեռներեցներ կամ անձինք, որոնք ունեն համապատասխան լիցենզիաներ և նախկինում ունեցել են ոլորտային դրական փորձ, (առնվազն 5 տարի),
  • Կառավարման և վարչական կազմակերպությունների /մարմինների (հանրային և մասնավոր), համայնքների և միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքային փորձ,
  • Հայտատուի թիմում ներգրավված մասնագետը/ները պետք է ունենան համապատասխան ոլորտում կրթություն, առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ և համապատասխան չափաբաժնի վերաբերյալ առնվազն երեք իրականացված ծրագիր/պայմանագիր/աշխատանք,
  • Առաջադրանքի կատարման համար Հայաստանում գործող համապատասխան օրենսդրական դաշտի իմացություն,
  • Գնային առաջարկը անհրաժեշտ է ներկայացնել՝ լրացնելով Հավելված 1 և ինքնակենսագրականը,
  • Հայտատուի կողմից այլ պատվիրատուներին մատուցած ծառայությունների վերաբերյալ տեղեկատվություն, կոնտակտներ,
  • Հայտը պետք է լինի ստորագրված և կնքած (կնիքի առկայության դեպքում)։
  • Կազմակերպությունների դեպքում գնառաջարկը ներկայացնել առանց ԱԱՀ։

 

Վճարման ժամանակացույցը

  • Ներկայացվող գնառաջարկը պետք է ներառի ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր հարկերը, բացառությամբ ԱԱՀ-ի՝ սույն ծրագրի շրջանակում ձեռք բերվող ապրանքների և մատուցվող ծառայությունների 80%-ն ազատված են ԱԱՀ-ից և մաքսատուրքից, իսկ 20% գումարը հանդիսանում է ներդրում, որն ազատված չէ ԱԱՀ-ից։
  • Վճարումը կիրականացվի համաձայն փաստացի կատարված աշխատանքի և հանձման-ընդունման ակտի։
  • Ցուցումներ մատակարարներին
  • 1) գնանշման համար կիրառվող լեզուն՝ հայերեն,
  • 2) բոլոր գները պետք է ներկայացվեն ՀՀ դրամով, առանց ԱԱՀ,
  • 3) առաջարկները պետք է ներառեն պահանջվող փաստաթղթերը,
  • 4) առաջարկները պետք է ներկայացվեն փակ ծրարով (ոչ էլեկտրոնային տարբերակով ուղարկելու դեպքում),
  • 5) գնանշմանը կից պետք է ուղարկել լրացված Հավելված 1-ը։

 

  • 4 Գնանշումները կմերժվեն հետևյալ դեպքերում
  • ա) թերի ներկայացում (օրինակ ՝ բացակայող փաստաթղթեր, հավելվածներ),
  • բ) չեն համապատասխանում պահանջվող տեխնիկական պայմաններին,
  • գ) ներկայացվել են հրավերի սահմանված վերջնաժամկետից հետո:

 

Գնահատման չափանիշներ

  • Գնահարցումները կգնահատվեն ըստ գին-որակ հարաբերակցության և որպես տեխնիկապես առավել ընդունելի առաջարկ, որը կհամապատասխանի «Հայկական Կարիտաս»-ի առաքման ժամանակացույցի պահանջներին.
  • ա) համապատասխանությունը բնութագրերին/տեխնիկական պահանջներին,
  • բ) անհրաժեշտ պահին ծառայություն մատուցելու կարողությունը,
  • գ) գնահարցմանը ներկայացված ծառայությունների մատուցման որակը,
  • դ) ծառայությունների մատուցման համար նախատեսված ժամկետները,
  • ե) առաջարկվող սակագները և առաջարկվող զեղչերը,
  • զ) առաջարկվող երաշխիքային պայմանները,
  • ը) նախկինում իրագործված նախագծերը։

Կարդալ ավելին ․․․